Հայոց լեզու

1. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:

Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:

Բրդել


Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:

Կրակ

ժամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:

Անի քաղաք

Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:

Կատարել

Երազում էր տեսնել այդ երկիրը:

Ուզում էր

Երազում էր տեսել այդ երկիրը:
Երազում էր


2. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:

Օրինակ`

Բոլորին պատմում էր Մոբի Դիկի` սպիտակ կետի պատմությունը:

Մի երկու կետի պատճառով ամբողջ էջը արտագրեց:

Սրի, աղի, որդի, գնում է:

Այդ սրի գույնը մոխրագույն էր։

Մեծ դանակը ամենասուրն է մեր տանը։

Ծովի ջուրը շատ աղի էր։

Այս կարտոֆիլը աղի է։

Ես ունեմ որդի։

Իմ վրա սողում է որդ։

Իմ ընկերուհին գնում է դեպի տուն։

Իմ ընկերուհին գնում է տուն։

3. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:

Դող, զատիկ, համար, բազուկ:

Նրա ամբողջ մարմնով դող անցավ:

Երկաթյա դողը հարմարեցրած էր գոտուն:

Զատիկի օրին մենք կռվոցի ձվերով խաղացինք:

Մեր բակում քայլում է կարմիր զատիկ:

Ինձ տրամադրեցին 15-րդ համարը։

Իմ ընկերուհին տվեց նրա համարը։

Բազուկս մասը ցավում է։

Ես չեմ սիրում բազուկ։

4. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Նա կարծես աչքերով ուտում էր դիմացինին:

Մարիամը բոլորի խելքը ուտում է իր հարցերով:

Բոլորը անհամբեր սպասում էին, որ մանուկը լույս աշխարհ գա:

Նա ամենօր գիշերը ցերեկ է անում:

Աստղը գլխի ընկավ թե ինչ էր ուզում ասել առածվացքը:

Աշակերտը հարցին չկարողացավ պատասխանել, ամոթից ծակուծուկ մտավ:



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы