Աշխատանք դասարանում
Գրաբարյան օրեր
Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:
Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն ՛Արտաւազդայ
Զրուցում են սրանից և պառավները, թե բանտարկված է մի այրում, կապված երկաթի շղթաներով․ և երկու շուն միշտ կրծում են շղթաները, ջանում է ելնել և աշխարհը վերացնել։ Դարբինների կռանահարության ձայնից ասում են, ամրանում են, կապանքները։
Որի պատճառով մեր ժամանակներում իսկ, մեր դարբիններից շատերը հետևելով առասպելին՝ կիրակի օրը երեք կամ չորս անգամ խփում են սալն, որ ամրանան, ասեն շղթաները Արտավազդա։
Արտաւազդայ:
Կարդա այսպես.
կայ — կա
շղթայիւք — շղթայյուք
ջանայ — ջանա
միաշաբթւոջ — միաշաբթվոջ
Արտաւազդայ — Արտավազդա
Բառարան
Զրուցեն — զրուցում են, պատմում են
զսմանէ –սրանից, սրա մասին
եթէ — այստեղ` թե
արգելեալ կայ — այստեղ` փակված է, բանտարկված է
յայրի միում — մի այրում(այր — քարանձավ)
կապեալ –կապված
շղթայիւք — շղթաներով
առ մերով իսկ ժամանակաւ — մեր ժամանակներում իսկ, մեր
հանապազ –միշտ
զշղթայսն — շղթաները
ջանայ — ջանում է
առնել վախճան աշխարհի — աշխարհի վերջը տալ, աշխարհը վերացնել
այլ – այստեղ` բայց
ի ձայնէ կռանահարութեան դարբնաց — դարբինների կռանահարության ձայնից
զօրանան — զօրանում են, ամրանում են
ասեն — ասում են
վասն որոյ — որի պատճառով
ժամանակներում էլ
բազումք ի դարբնաց — դարբիններից շատերը
զհետ երթալով առասպելին — հետևելով առասպելին
յաւուր միաշաբթւոջ — կիրակի օրը
երիցս կամ չորիցս — երեք կամ չորս անգամ
բախեն — այստեղ` խփում են
զի — որ, որպեսզի
զօրասցին — այստեղ` ամրանան
Հարցեր և առաջադրանքներ
Նկատեցի՞ր` բառավերջում ինչպես է կարդացվում այ — ը:
Ճիշտ կարդա այս բառերը.
ա) զսմանէ, զշղթայսն, զհետ, զսալն,
բ) արգելեալ, կապեալ, կռանահարութեան,
գ) յայրի, յաւուր,
դ) որոյ
Այս բառաձևերն ինչպե՞ս կլինեն աշխարհաբար:
պառաւունք, կապանքն, շղթայքն, զսալն: շխթաններ
Գրավոր փոխադրիր հատվածը: Ավելացրու նաև քո վերաբերմունքն այս պատմության նկատմամբ:
Գրավոր պատմիր Արտաշեսի և Արտավազդի մասին:
Оставьте комментарий