Կոմիտասի բանաստեղծությունների քննարկում

Կոմիտասի բանաստեղծությունների քննարկում, վերլուծություն.

Փշուր մը 

Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը։
Ելավ շինական 
Ելավ շինական՝ ցանեց առավ
Բուռը լի ցորեն.
Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն։

Այն ի՞նչ ամպ էր 

Այն ի՞նչ ամպ էր՝ աղոտ-աղոտ ծռվեցավ,
Ու թուխ պատեց կապուտեց․
Այն սև ամպ էր՝ մաղոտ-մաղոտ ցրվեցավ,
Ու պուխ կապեց պատուտեց


Անմար սեր 

Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ։

Կյանք


Շառա՜չ, շառա՜չ․․․
 Սարեն հեղե՛ղ փրթավ,
   Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
     Հողեն ծառեր ծամելով,
       Հողեն քարեր քամելով,
         Գետը լցավ ու գալարեց,
           Սիրտը խցավ ու պալարեց․
             Ցելա՜վ, ցելա՜վ․․․
           Ամպեն արե՛վն ելավ,
         Նազում է կանաչ ու հեշտակի․
       Սարի խոցին ժպտելով,
   Ծառի ծոցին ծպտելով,
 Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։

Ըստ այս բանաստեղծությունների՝ գրի՛ր Կոմիտասի գրելաոճի մասին: Ի՞նչ առանձնահատկություններ ունեն Կոմիտասի ստեղծագործությունները:  (Ամենաքիչը վեցը նախադասություն): Գրելաոճը բնության մասին


Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, ԺնևԼոզան և այլն), այդ թվում՝ Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր։ Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտությու 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Աբրահամ Լինկոլնի նամակն իր տղայի ուսուցչին:

Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ: Լինքոլնը Հանրապետական կուսակցության չափավոր խմբակցության առաջնորդն էր։ Նրա դաշնակիցները՝ ռադիկալ խմբակցության հանրապետականները և պատերազմին կողմ դեմոկրատները, պահանջում էին ավելի խիստ քայլեր ձեռնարկել Հարավի դեմ։ Լինքոլնին հակառակվում էին հակապատերազմական դեմոկրատները, իսկ անհաշտ անջատողականները պլանավորում էին նրա սպանությունը։ Պատերազմի ընթացքում Լինքոլնին հաջողվել է ներքին միասնականություն պահպանել տարբեր խմբակցությունները միմյանց դեմ հանելով, պաշտոններ բաժանելով և դիմելով ամերիկացի ժողովրդին իր հզոր հռետորաբանությամբ[14]։ Նրա Գեթիսբուրգյան ուղերձը ազգային, հանրապետական, հավասար իրավունքների, ազատական և ժողովրդավարական գաղափարների նշանակալի հաստատումն էր։ Նա կասեցրել է «Հաբեաս կորպուսը» Մարիլանդ նահանգում, իսկ «Թրենթ» նավի հետ կապված միջադեպի ժամանակ խուսափել է բրիտանական հնարավոր միջամտությունը։ Լինքոլնը անձամբ էր վերահսկում պատերազմական գործողությունները և առանձին ուշադրություն էր դարձնում գեներալների նշանակումներին։ 1863 թվականին հրապարակել Ազատագրության (էմանսիպացիա) մասին հռչակագիրը, որն ազատել է ապստամբող նահանգներում գտնվող ստրուկներին և զինված ուժերը հանձնարարել ազատված ստրուկներին պաշտպանել և ծառայության ընդունել։ Հորդորում էր ԱՄՆ-ից չանջատված ստրկատիրական նահանգները վերացնել ստրկությունը։ Աջակցել է ԱՄՆ Սահմադրության 13-րդ ուղղման ընդունմանը, որը մշտապես արգելեց տրկատիրությունը ԱՄՆ-ում։

Ներկայացրեք ձեր մտորումները՝ Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը:

 Ուսուչիցը շատ ուժեղ դեր է խաղում աշակերտների մեջ, նա մեզ պետք է տանի դեպի կյանք։ Նրանց առարկանները կարող է մեր ապագա մասնագիտությունը լինի, դրա համար պետք է շատ լավ սովորել և ուշադիր լսել ուսուցչուն։ Ուսուցիչը պետք է այնպես լինի, որ, երբ նրան հարցնեն մեկ բան ինքը մանրամասն բացատրի և դանդաղ, որպեսզի աշակերտը հետ չընկնի։ Ուսուցիչը նաև պետք է խիստ լինի, որպեսզի նրան բոլորը լսեն և չխանգարեն դասը։ Ուսուցիչը, եթե բարի լինի նրան չեն լսի։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы