Իմ առավոտը

Ես վեր եմ կենում շատ շուտ՝ ժամը վեցին՝ զարթուցիչից, ուղղում եմ անկողինս, լվացվում եմ, մաքրում եմ ատամներս և սարքում նախաճաշ։ Ընդհանրապես ես սարքում եմ առատ նախաճաշ, որպեսզի ակտիվ լինեմ ամբողջ օրը։ Այսօր ես պատրաստեցի ձվածեղ նրբերշիկով և հացի վրա դրեցի պանիր։ Ես միշտ առավոտյան խմում եմ սև սուրճ։ Ես չեմ սիրում քաղցրավենիքներ, դրա համար չեմ ավելացնում շաքար։ Նախաճաշից հետո հագնվում եմ և գնում զբոսնելու շան հետ։ Մենք զբոսնում ենք այգում, որտեղ ես անում եմ առավոտյան նախավարժանք։ Հետո ես գնում եմ աշխատանքի։ Ես աշխատում եմ տնից ոչ այդքան հեռու՝ մթերքային խանութում վաճառող եմ։ Դրա համար ինձ պետք չէ ծախսել շատ փող տրանսպորտի վրա։ Ժամը իննին ես հասնում եմ աշխատանքի, բարևում եմ իմ գործընկերներին և սկսում եմ աշխատել։

Թարգմանությունը կատարվել է Ռուսերենից Հայերեն

Աղբյուր



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы