Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշուն օր
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ:
Եվ թռչուն թռավ
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն
Ձորում մշուշ կախ տվավ:
Քամին ելավ վեր
Արավ տար ու բեր:
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ
Սարի վրա ցիր եկան:
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր:
Առաջադրանքներ
1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները: Վար վեր, առավոր գիշեր, ծերուկ նորածին, սուգ զվարճանք, կապեց արձակեց, վառեց մարեց, հոգնաց ակտիվ։
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, գրավոր շարադրի՛ր: Իմ կարծիքով այն արտահայտում է, որ մեր կյանքում շատ ցավալի բաներ տեղի կունենան։
3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահայտություններ, փորձի՛ր ներկայացնել գործողությունները մեկ բառով:
4. Ծանոթացի՛ր ,,անձնավորում,, ոճական հնարքին: Արդյոք այս բանաստեղծության մեջ բնությունն անձնավորվա՞ծ է: Հիմնավորի՛ր պատասխանդ: Ծերուկ երկիր սուգ արավ։ Օրը հալվեց։ Արյուն ամպից կոխ կապեց։ Երկիր քուն դրավ։
Оставьте комментарий