Գրականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Աշուն օր 

Սևուկ ամպեր վար եկան
        Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
        Ծագեց առավոտ
        Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
        Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
        Ճաքեց հեռուն ամպ,
        Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
        Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
        Վառեց լեռան լանջ,
        Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
        Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ:

Եվ թռչուն թռավ

Հուզված առուն փախ տվավ

 Սողուն-սողուն

Ձորում մշուշ կախ տվավ:

Քամին ելավ վեր

Արավ տար ու բեր:

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ

Սարի վրա ցիր եկան:

Հալեց աշուն օր

Կյանքիս սևավոր:

Առաջադրանքներ

1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները: Վար վեր, առավոտ երեկո, ծերուկ նորածին, սուգ զվարճանք, կապեց արձակեց, վառեց մարեց, հոգնաց ակտիվ։

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, գրավոր շարադրի՛ր: Իմ կարծիքով այն արտահայտում է, որ մեր կյանքում շատ ցավալի բաներ տեղի կունենամ։

3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահայտություններ, փորձի՛ր ներկայացնել գործողությունները մեկ բառով: Վար եկան իջան, շար եկան շարվեցին, ծագեց ծագել, պաղեց պաղել, գոռաց գոռաց, հևաց հևալ, ճագեց ջարդվեց, դողաց դողալ, կապեց կապել, սողաց սողալ, վառեց վառել, քող կապել քողարկել, մաղ տալ մաղել, կախ տվավ կախվեց, ցիր եկան ցրվեցին, ելավ վեր բարձրացավ։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы