Աշխատանք դասարանում
Գործնական քերականություն
1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Իր անկյունում նստած՝ մրմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)
Սիրտը մռմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)
Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառել ու սպասում են: (կարկառել, կռկռալ)
Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)
Նա անապատում բարբառում էր, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)
Անմիտ ու անշնորհք բռբռում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)
2. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:
Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):
Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:
Ա խմբում և տառը գրված է առանձին (եվ) իսկ Բ խմբում միասին(և) ի+ա=ե
3. Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:
Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ, արևելաեվրոպական, սևագրել, Եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևոր:
4. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ, առօրյա։
Այնքան շատ են խոչընդհոտողները ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:
Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքդ, թող տեսնեն, թե ինչեր ես անում:
Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:
Առօրյա մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:
Ներեղություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:
Հեթանոսական մեհյան տեղում է կառուցվել այս տաճարը:
Շատ ներբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:
Оставьте комментарий