Քո կյանքի ժամերը

Վիլյամ Սարոյան ,,Քո կյանքի ժամերը,,

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականություննու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը: Անկաշկանդ-ազատ, նշույլ-ճառագայթ,  առաքինությունը-առաքինի լինել, ահով-վախ, կսկիծ-ցավ, մազապուրծ-հազիվ

2.Ի՞նչ ես հասկանում «կյանքի ժամեր» ասելով: Ես հասկանում եմ, որ մենք շատ քիչ ժամանակ ունենք և ամեն վայրկյանը պետք է պահպանել և լավ անկանցնել, որովհետև ապրում ենք մեկ անգամ։

3. Ինչո՞ւ է հեղինակը կարծում, որ արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել:Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ… քանի, որ մարդիկ կարող են լինել տարբեր տեսակների դրա համար մի խաբնվեք։

4. Ինչպես պետք է ապրել կյանքի ժամերը՝ ա․ ըստ հեղինակի, բ․ ըստ քեզ։ 

5. Հատվածից դուրս գրի՛ր ամենահետաքրքիր և քեզ դուր եկած միտքը, մեկնաբանի՛ր: Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը: Ես կարծում եմ, որ պետք է կյանքի ժամերը ուրախ անկանցնել և բարի լինել, նաև կիսվել այդ բարիությամբ ձեր ընկերների և միջավայրի հետ։ Ես շատ եմ երազում մեծանալ և բարի արարքներ անել, որ բոլորը երջանիկ լինեն։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы