Երկուշաբթի

Կատարում ենք նախորդ շաբաթվա ամփոփում։ ( Ստեղծագործական նյութերը հրապարակում ենք և չմոռանաք ՝ իմ « աութլուքին» ուղարկել հղումները) ։

Նախկին առաջադրանքներից ընտրում ենք մեզ դուր եկած 10 առաջադրանք և նմանատիպ առաջադրանքներ կազմելով կատարում ենք այդ ( կազմած) առաջադդանքները։

Ջանի  Ռոդարի« Սև  քթերի  երկիրը»

Երկրագնդի  շուրջ  իմ  ուղևորությունների  ժամանակ,  ես  այցելեցի  Ներոնիա  կղզին,  որտեղ  օրենքը  պահանջում  էր,  որ  բոլոր  բնակիչները  ունենային  սև  քիթ:  Սև  ինչպես  ածուխը,  թանաքը  կամ  ֆուտբոլային  մրցավարների  համազգեստը:
Սկզբում  պտտվելով  Ներոնիայի  ճանապարհներով,  կարծեցի,  թե  դիմակահանդես  էր.  մարդիկ  ունեին  կանոնավոր  դեմքեր`  բնական  գույներով,  ոմանք  սպիտակ  մաշկով  էին,  ոմանք՝  մի  քիչ  արևից  խանձված,  ոմանք  էլ՝  վարդագույն.  բայց  դեմքերի  մեջտեղում  բոլորը  ունեին  սև  քթեր,  որ  ասես  դուրս  էին  եկել  կոշիկի  վաքսի  տուփից:

Մտա  մի  պանդոկ  ու  պանդոկապանին,  ում  քիթն  իհարկե  ավելի  սև  էր,  քան  իր  շշերը,  զվարթորեն  հարցրի.

—  Պատահաբար  մի  քիչ  կանաչ  ներկ  չէի՞ք  ունենա:

—  Պարո՛ն,  -ասաց  նա,  —  եթե  տեղացի  չեք,  ապա  լավ  կանեիք,  եթե  չկատակեիք,  իսկ  եթե  օտարերկրացի  եք,  ընդունեք  իմ  խորհուրդը.  անմիջապես  ձեր  քիթը  սև  ներկեք,  կամ  էլ,  վերադարձեք  այն  ճանապարհով,  որով  եկել  եք  ու  հեռացեք  առանց  շրջվելու:

—  Ես  օտարերկրացի  եմ,  —  պատասխանեցի,-  բայց  չեմ  հեռանա:  Ավելին,  սև  քթերի  այս  դեպքն  ինձ  շատ  է  հետաքրքրում,  ու  եթե  ինձ  չբացատրեք,  կկանգնեմ  ձեր  պանդոկի  դռան  մեջ՝  գրավելու  համար  ոստիկանների  ուշադրությունը:

—  Աստծո՛  սիրուն,  —  բացականչեց  պանդոկապանը՝  ձեռքերը  պաղատագին  պարզելով,  —  նման  բան  չանե՛ք,  թե  չէ  ստիպված  կլինեմ  փակել  կրպակս:  Պետք  է  իմանաք,  որ  Ներոնիա  կղզում  մի  հինավուրց  օրենք  կա,  ըստ  որի՝  բոլոր  մարդիկ  պետք  է  ունենան  սև  քթեր:

—  Իսկ  ի՞նչ  կպատահի,  եթե  մեկը,  առավոտյան,  չհիշի,  որ  իր  քիթը  պիտի  սև  ներկի:

—  Ամենաքիչը,  որ  կարող  է  նրան  պատահել,  ձերբակալվելն  է  ու  քթին  հարյուր  մտրակի  հարված  ստանալը:  Բնականաբար  նա  կկորցնի  նաև  իր  աշխատատեղն  ու  ստիպված  կլինի  ողորմություն  խնդրել:  Եթե  երկրորդ  անգամ  նրան  բռնեն  առանց  սև  քթի,  ցմահ  բանտ  կնետեն,  ու  նա  այնտեղ  կմնա  նաև  մահվանից  հետո,  քանզի  բանտում  նաև  գերեզմանատուն  կա:

—  Եվ  դուք  հանդուրժո՞ւմ  եք  այս  ամենը:

—  Ես  պանդոկապան  եմ,  սիրելի  պարոն.  ես  իմ  գործով  եմ  զբաղված:  Ամեն  երեկո  հաշիվներս  եմ  անում`  այսքան  ծախս,  այսքան  շահույթ:  Ի՜նձ  ինչ,  թե  ինչ  գույնի  է  քիթս:

Պանդոկապանին  թողնելով  իր  հաշիվների  ու  բախտի  հետ,  գնացի  զբոսնելու  այդ  կղզում  իմ  քթով,  որ  ուներ  քթի  գույն:  Մարդիկ,  սկզբում,  սարսափահար  հայացք  նետելով  վրաս,  ձևացնում  էին,  թե  չեն  տեսնում  ինձ,  կամ  պարզապես  այնպես  էին  պահում  իրենց,  ասես  ես  գոյություն  չունեմ,  կամ  էլ,  նայում  էին  իմ  մարմնի  միջով,  ասես  թափանցիկ  եմ:

Ուղիղ  կեսօրին,  մի  ոստիկան  ինձ  կանգնեցրեց:

—  Քաղաքացի՛,  —  ասաց  ինձ  խստորեն,-  դուք  խախտել  եք  օրենքը:  Հետևե՛ք  ինձ:

Մարդկանց  մի  փոքր  խումբ  էր  հավաքվել  մեր  շուրջ:  Հենց  այդ  պահին  սկսեց  անձրևել:  Վայրկյանների  ընթացքում  անձրևը  լվաց  նրանց  քթերի  ներկը,  որոնք  երբևէ  արևի  երես  տեսած  չլինելով`  այնպես  էին  սպիտակել,  ասես  հենց  նոր  էին  ելել  լվացքից:

-Դուք  ևս  խախտել  եք  օրենքը,  -ասացի  ոստիկանին:-  Ձեր  քիթը  իմից  սպիտակ  է:

—  Ճի՛շտ  է,-  ասաց  մի  տղա,  որը  լրագրեր  էր  վաճառում:  —  Ոստիկանի  քիթն  էլ  է  սպիտակ:  Մենք  բոլորս  սպիտակ  քթեր  ունենք:

—  Աստծո՛ւ  սիրուն,-  սկսեց  աղաչել  ոստիկանը,-  ես  ընտանիք  ունեմ,  հինգ  երեխա  եմ  պահում:  Հացս  մի՛  կտրեք:  Հետևեցե՛ք  ինձ:

—  Ավելի  շուտ,  ի՛նձ  հետևեք  ,  —  գոռացի  հավաքվածներին:

—  Գնա՛նք  թագավորի  պալատ  ու  ցույց  տանք  մեր  սպիտակ  քթերը:

—  Գնա՛նք,  —  գոռաց  տղեկը,  ու  նրա  հետ  գոռաց  ողջ  բազմությունը:

—  Արդեն  զզվե՛լ  ենք  այս  սև  քթերից,  —  բղավեց  ինչ-որ  մեկը:

Ու  այդպես  սկսվեց  հեղափոխությունը  Ներոնիայում.  Մի  քանի  ժամվա  ընթացքում  ճանապարհները  լցվեցին  սպիտակ  քթավոր  մարդկանցով.  թագավորն  ու  իր  նախարարները  փախան,  պանդոկապանը  երդվեց,  որ  միշտ,  երբ  գնում  էր  նկուղ`  գինին  շշերի  մեջ  լցնելու,  քթի  սև  ներկը  հանում  էր,  իսկ  ոստիկանները  վարձակալում  էին  իրենց  հարևանների  երեխաներին,  որպեսզի  ցույց  տային,  թե  շատ  երեխաներ  ունեն:

Ու  հիմա  ես  կասկածում  եմ,  թե  չլինի՞  անսպասելի  անձրևի  շնորհիվ  եղավ  այդ  ամենը,  կամ  այն  միակ  քաղաքացու  շնորհիվ,  որն  օտարերկրացի  էր  ու  առաջինը  քաջություն  ունեցավ  ցույց  տալու  իր  սպիտակ  քիթը  շողացող  արևի  տակ:

Երեքշաբթի

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք  առաջադրանքը:
Ընտրե՛ք այն մտքերը, որոնք արտահայտում են պատմվածքի գաղափարը, համապատասխանում են հեղինակի ասելիքին և հիմնավորե՛ք։

Իմաստ չունի մանրուքների ետևից ընկնել, երբ կենցաղում ամեն ինչ նորմալ է։
Մարդիկ հարմարվում են գործող օրենքներին, ինչքան էլ դրանք անհեթեթ լինեն, և ոչինչ նրանց ոտքի չի կանգնեցնի։
Բավական է մի կայծ, և հրդեհ կբռնկվի։
Միշտ լինում է մեկը, ով ասում է՝ արքան մերկ է։
Բռնատիրությունը ամրագրվում է նաև անհեթեթ օրենքներով։

Չորեքշաբթի

Լրացնել բաց թողնված տառերը` եվ կամ և:

Խաղողի ոսկեվազ դաշտերի մոտ՝ մի բլրակի վրա կանգնած, սևեռուն նայում ենք ոսկևորված անդաստաններին ոսկեվառ հորիզոններին, գյուղը գոտևորող գինևետ արտերին: Արեգակի ոսկևարս ճառագայթները ոսկեզօծել են շուրջբոլորը, օդը  լցված է սերկևենու բույրով: Մեղմ սյուքը ասես մոտենում է դափնջարդերին, եղրևանիներին,  սեթևեթանքով հպվում, փարվում ապա պանում դեպի այգևետ գյուղերը` թեթևացնելու տապը: Օրվա այդ շոգ պահին դաշտում եռում է աշխատանքը; Տարևերջյան քննություններից հետո մեծերին օգնելու են եկել  դպրոցականները: Արևառ դեմքերին ոգևորություն` աշխատում են եռանդով: Գիտեն` ամառը շուտով հոգևարք կապրի, և իրենք դարձյալ կգնան դպրոց՝ հոգևոր սնունդ ստանալու: Իսկ առայժմ բոլորը` կին թե տղամարդ, ալևոր թե պատանի, պիտի աշխատեն: Ալևետ այգիներն առատ բերք են խոստանում: Գյուղացու ուշադրությունը բևեռված է միայն հողին, որը կարճ ժամանակ անց կհատուցի պարգևելով բարիքների առատություն:

1․Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝:
Այդպես արեց այն (հույսով, հուսով), որ հաջողության կհասնի։
2․ Նա ունի (առաջվանից, առաջուց) ավելի լավ տեսք։
3․ Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տերից, տիրոջից
4․ Ձմեռ պապը հանեց իր պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։

2.Տրված բառերից առանձնացրու 4 բարդ բառ՝ թեյատուփ, գորգածածկ, սևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։ Մեղուն ծաղկից քաղում է հյութ։
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։ Անձրևից հետո ուրս եկավ սունկ։
Երկու ճամփա գյուղացի էին գնում։

Երկու գյուղացի ճամփա էին գնում։
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։

Կարմիր գլխարկը ընկավ ճանապարհ։
Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։

Ես տատիկիս նվիրեցի գույնզգույն ծաղինկեր։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               կռացած կլինեն։

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:
Մարդ, երգ, մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

Դրամ, գեր, մաշկ, փեսա, նժար, կավիճ, ագռավ, կտավ, մտրակ, կարպ, կավ։

Հինգշաբթի

1.Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այսշարքում։
Նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։

2. Գտիր դաժան բառի հոմանիշները:

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

3.Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց, ճոխ, վեհանձն, շքեղ, բացահայտ, տարօրինակ, մեծահոգի, արտասովոր։

4.Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, անզարդ, պերճաշուք։

Լրացնել բաց  թողնված տառերը` զ կամ ս:

Ալեհույ- էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիա-ը:  Գրակալի առաջ մտասույ-  նստած` քննախույ- հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զև-ի արձանը: Նրա հոգին բ-կտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի  տալ անշունչ մարմարին:
Պար-կա գիշեր էր: Պար-կական երկնակամարում փայլփլում էին աստղերը:  Հա-կերտի հրավերով Վասակը` Հայաստանի մար-պանը, ժամանել էր Տի-բոն և այժմ բաց նստած` նայում էր մ-կիթների երկնասույ- մինարենիներին: Անհույ- էր, թե գործերը հարթ  կգնան:Պարտի-պանը Թիֆլի-ից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն  գույն-գույն ծաղիկներ և հետ-հետե կտարածվեն շուրջբոլորը: Ավտոբու-ի պատուհանից հիպնո-ված նայում էի շրջակայքի գեղեցկություներին:

Ուրբաթ

Շաբաթվա ամփոփում։ Ընթերցանության և ստեղծագործական ուրբաթ։

Ֆլեշմոբ ( մայիսյան ֆլեշմոբ) ։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы