Ստեղծագործական պատում: Դպրոցական վեց տարիներս
Գրել պատում ուսումնառության քո 6 տարիների մասին: Նկարագրել և բնութագրել դրանք: Պատմել տարեցտարի քո աճի, ձեռքբերումների, թերացումների մասին: Ո՞ր տարին ես համարում ամենաարդյունավետը, ամենահետաքրքիրը, ամենակարևորը, ամենաչստացվածը: https://evamiqayelyan.school.blog/2023/04/26/%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81/
Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:
Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
Աղթամար կղզին, որը հայտնի է վաղեմի հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչավուն կղզին, հսկայական կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու վիթխարի գլուխը դեպի վեր երկարած:
Հայաստան աշխարհը հայտնի է իր վաղեմի ու սքանչելի վայրերով:
Պատանին տխրալի հայացքը լեռնային գետակի պարզ ջրերին ուղղեց:
Այգաբացին լսվում էր թռչունների դուրեկան դայլայլը:
Գիշերն իր խավար թևերն է փռել:
Առույգ մի աղջիկ է ընկերուհիս:
Оставьте комментарий