Մայրենի

Էռնեստ Հեմինգուեյ

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Հանճարեղ գրողներին շատ բառեր անհրաժեշտ չեն: Նրանք կարող են գլուխգործոցներ ստեղծել անգամ մի քանի բառով կամ նախադասությամբ: Ահա այդպիսի մի քանի օրինակ մեծ գրողների աշխատանքներից: Մենք ծանոթ ենք այս հանճարների վեպերին ու ծավալուն այլ ստեղծագործությունների, բայց արժե նաև կարդալ նրանց ամենակարճ պատմվածքները։

Հեմինգուեյն առաջինն էր, ով գրեց 6 բառից բաղկացած ստեղծագործություն: Նրանից հետո շատերը արեցին նման փորձեր:

Մի անգամ Էռնեստը վիճեց իր ընկերների հետ, որ ինքը կգրի աշխարհի ամենալակոնիկ և հուզիչ ստեղծագործությունը: Գրականության հանճարը կարողացավ գրազ շահել ՝ թղթի վրա գրելով վեց բառ.«For sale: baby shoes, never used» «Վաճառվում է ՝ մանկական կոշիկ, երբեք չհագած՝ չմաշված»:

hemingway

«Ծերունին և ծովը» (1952 թ. համառոտ)

Ծերունին ձկնորսություն է անում իր նավակով Գոլֆստրիմում: Արդեն ութսունչորս օր է՝ նա ոչ մի ձուկ չի որսացել: Առաջին քառասուն օրը նրա հետ է օգնական տղան: Սակայն տղայի ծնողները, տեսնելով, որ նա տուն է վերադառնում առանց որսի, խորհուրդ են տալիս ծով դուրս գալ ուրիշ նավակով և թողնել անհաջողակ ծերունուն: Տղան տխրությամբ է նայում ձեռնունայն վերադարձող ծերունուն և օգնում է նրան ափ հանել դատարկ նավակը:

Գործողությունները զարգանում են Կուբայի փոքրիկ ձկնորսական քաղաքում: Ծերուկ Սանտյագոն սովորեցրել է տղային՝ Մանոլինին, ձուկ որսալ: Ծերունու խրճիթում նրանք զրուցում են վաղվա ձկնորսությունից, այն մասին, որ ծերունու բախտը պիտի վերջապես ժպտա: Զրուցում են սպորտի վերջին նորություններից, բեյսբոլից և հայտնի մարզիկներից, օրինակ՝ Դի Մաջոյից: Երբ ծերուկը քնում է, նրա երազներում չկան կռիվներ, կանայք, կամ մեծ իրադարձություններ: Նա տեսնում է Աֆրիկան և ափ դուրս եկող մեծ առյուծներին:

Առավոտյան ծերունին պատրաստում է նավակը և իրեն օգնող Մանոլինին ասում, որ այսօր հավատում է հաջողությանը:

Ձկնորսական նավերը մեկը մյուսի ետևից դուրս են գալիս ծով: Ծերունին սիրում է ծովը և մտածում է ծովի մասին, որպես կնոջ: Խայծ է դնում կեռիկներին և գցում ջուրը: Սպասում է: Բարձր խոսում է թռչունների և ձկների հետ: Նա զգում է ջրի հատակին կատարվող ամեն բան: Ահա կարթաթելերից մեկը ցնցվեց: Զգում է ահավոր ծանրություն և ուժ, որը ձգում է կարթաթելը: Սկսվում է մի քանի ժամ տևող դրամատիկ պայքարը ծերունու և հսկայական ձկան միջև: Փորձում է քաշել թելը, բայց դա չի հաջողվում: Ափսոսում է, որ տղան իր հետ չէ: Բայց դեռ լավ է, որ ձուկը քաշում է կողմ և ոչ թե ցած:

Անցնում է չորս ժամ: Կեսօր է: Ծերունին մտածում է, որ այսպես երկար չի կարող շարունակվել: Ի վերջո ձուկը կսատկի և նրան հնարավոր կլինի մոտեցնել: Սակայն ձուկը դիմացկուն է:

Գիշեր է: Ձուկը հեռացնում է նավակը ափից: Հեռվում երևում են Հավանայի լույսերը: Ծերունին հոգնած է, բայց չի թողնում կարթաթելը: Մտածում է ձկան մասին: Անգամ խղճում է նրան: Քանի դեռ չի մեռել, չի բաժանվի ձկանից:

Ձուկն արդեն ուժեղ չէ ձգում: Թուլացել է: Սակայն ծերունու ուժերը ևս հատնում են: Վերջապես ձուկը սկսում է երևալ: Այն շատ գեղեցիկ և երկու անգամ մեծ է նավակից: Երևալով ջրի մակերևույթին՝ նորից սուզվում է, և ծերունին ստիպված է լարել ուժերը: Աստծուն չի հավատում, սակայն սկսում է կարդալ «Հայր մերը»: Ուզում է ցույց տալ ձկանը, թե ինչի է ընդունակ մարդը:

Անցնում է ևս մի օր: Ծերունին շեղվելու համար հիշում է բեյսբոլային մրցումները: Հիշում է, թե ինչպես է ձեռնամարտում հաղթում հզոր նեգրին, իսկ հետո որոշում այլևս չձեռնամարտել, որովհետև ձեռքն անհրաժեշտ է նրան ձկնորսության համար:

Պայքարը ձկան հետ շարունակվում է: Ձուկը մե´րթ մոտենում է նավակին, մե´րթ հեռանում: Պատրաստում է տեգը, որ հասցնի ձկանը վերջին հարվածը: Համոզում է ձկանը հանձնվել: Ձուկը սուզվում է:

Երբ ձուկը դուրս է գալիս հաջորդ անգամ, ծերունին հարվածում է: Զգում է սրտխառնոց և թուլություն: Մոտեցնում է ձկանը և կապում նավին: Հաշվում է ձկան արժեքը և կարծում, որ մեծն Դի Մաջոն կարող է հպարտանալ իրենով:

Անցնում է մի ժամ: Երևում է առաջին շնաձուկը: Սկսում է հոշոտել ձկանը: Ծերունին հարվածում է նրան և շնաձուկը իջնում է հատակը՝ իր հետ տանելով տեգը և ձկան մի մեծ կտոր: Ծերունին խորհում է: Մարդուն կարելի է հաղթել, բայց անհնար է ոչնչացնել:

Մի կտոր ձուկ է ուտում: Նկատում է շնաձկների մոտեցող խումբը: Դիմավորում է նրանց թիակին ամրացված դաշույնով: Շնաձկները հարձակվում են ձկան վրա: Ծերունին կռվում է նրանց հետ: Մեկին սպանում է: Ի վերջո շնաձկները ետ են մնում: Նրանք այլևս ուտելու բան չունեն:

Երբ ծերունին հասնում է ափ, բոլորը քնած են: Նրա ձկանից մնացել է միայն կմախքը: Ափին տղան դիմավորում է հոգնատանջ ու լացող ծերունուն: Մանոլինը հանգստացնում է ծերունուն: Հավատացնում է, որ ինքը հաջողություն կբերի նրան և որ շատ հմտություններ ձեռք բերելուց հետո կկարողանա իսկապես օգտակար լինել:

Առավոտյան ափ են գալիս հարուստ զբոսաշրջիկներ: Զարմանում են ձկան կմախքի չափերի վրա: Մատուցողը փորձում է բացարտրել նրանց նախօրյակին տեղի ունեցած դրաման, սակայն նրանք հեռու են դա հասկանալուց:

Հարցեր և առաջադրանքներ։

1.Պատմիր Էռնեստ Հեմինգուեյի մասին մի քանի նախադասությամբ։

Նա առաջինն էր ով 6 բառից գրեց ստեղծագործություն

2.Ներկայացրու պատմվածքի իմաստը։

Որ երբեք պետք չէ հետ մնալ երազանքից և միայն առաջ գնալ։

3.Ներկայացրու ծերունուն։

Նա ծեր էր, վստահ, ուժեղ և այլն։

Կետերի փոխարեն գրիր ամբողջ(ողջ),ամեն ինչ կամ բոլոր (ը) բառերը։

Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված։

Բոլոր խնդիրները փորձիր լուծել։

Ամբողջ խնդրագիրքը արդեն վերջացել է։

Բոլորը վազում էին ինչ- որ մեկի հետևից։

Ողջ ժողովուրդն է սպասում քեզ։

Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում։

Ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ։

Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին։

Ողջ աշխարհը ոտքի տակ է տվել։

Ամեն ինչ երկրներում եղել է։

Բոլորը նույն բանն են պնդում։

Ամեն ինչ կրակի բաժին դարձավ։




Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы