1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա
Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:
2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:
Իրիկիուն-երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ
Առավոտ-լուսաբաց, լուսադեմ, լուսածագ, արևածագ
1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:
.Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:
2..Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
Ն, կ, ր, յ: Բույն, սանր, թույր, հույն, վայր, բայց, կայմ, պայտ։
3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:
Սնունդ, դանակ, պարտեզ, բերք, զատիկ, բառարան, բռնակ, կատակ, բյուր, ձագ, մանր, մարագ, դարձ, ավագ, թախտ, կառք, հարթ, լրագիր, հերթ, լույս, ձյութ, ճեղք, շռայլ, նյարդ, նուրբ, թափոր, մահակ, ջութակ:
Ծնունդ, քանակ, քարտեզ, վերք, տատիկ, վառարան, դռնակ, մատակ, հյուր, սագ, սանր, կարագ, վարձ, նվագ, բախտ, բառք, կարթ, ծրագիր, կերթ, բույս, հյութ, մեղք, մռայլ, լյարդ, սուրբ, սափոր, Պահակ, թութակ։
Оставьте комментарий