Խորխե Բուկայի «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»
Ծնվել է 1949 թվականին Բուենոս-Այրեսի մերձակա տարածքում, համեստ ընտանիքում։ Սկսել է աշխատել 13 տարեկանից։ Գրքերից մեկում Բուկայը իր մասին ասում է հետևյալը. «Ես փողոցում գուլպաներ էի վաճառում, ծաղրածու եմ եղել ու տաքսիստ, աշխատել եմ ապահովագրական ընկերությունում։ Արդյունքում՝ միջին խավի ընտանիքի տղան դարձավ բժիշկ,հոգեբան դասավանդող, հեռուստահաղորդումներ և ռադիոհաղոդումներ վարող, գրքերի հեղինակ»։Խորխե Բուկայը համարվում է Արգենտինայի ժամանակակից գրականության աստղ։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 18 լեզուներով, իսկ գրքերի ամբողջ տպաքանակը գերազանցում է 2 միլիոնը։ Խորխե Բուկայի իսպանական տպագրողները ասում են, որ իսպանական հասարակական տրանսպորտում ամեն օր կարելի է հանդիպել 1-3 մարդու, ովքեր տարված կարդում են Բուկայի գրքերը։Նա նաև բժիշկ է։
Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա
Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:
Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը: Այն մասին, որ մենք չենք ուզում լքել այն տեղը, որտեղ ծնվել մեծացել ենք։
Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը: կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Նմա՞ն ես այդ փղիկին: Այո
Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական-մեծահաղթ, ամուր-ամրաձույլ, ակնհայտ-ակներև, անասելի-անձայնելի, խելացի-քաջախոհ, ջանք-եռանդ, բազում-բազմաբյուր:
1.Պատմության մեջ գտիր հոմանիշները և գրիր։
Ուժ հզոր, մեծ հսկա, կարողանալ չկարողանալ,
2․Նախադասությունում գտիր գոյականները։
« Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին»:
Լրացրու՛ բաց թողնված տառերը։
Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի ․․․ակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակե կլիմայի պատճառով աննդհատ շատ ջուր է գոլորշիանամ ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:
Բ.Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գնում, և այն երեք րոպեով անատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է թվում այն անդոր․․․ը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևող լռություն:
1.«Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա» վերնագրով փորձիր ինքնդ գրել պատմություն, համոզիր ընթերցողին, որ անկարելի բան չկա աշխարհում։
2.Ծանոթացրու դասընկերներիդ Խորխե Բուկայի այլ պատմվածքներից մեկի հետ,տեղադրիր բլոգումդ և ներկայացրու։
3. Անհրաժեշտության դեպքում տեղադրիր Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան դերանուններով։
Ո՞վ է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե ո՞վ է ջուր հավաքվում այս փոսում:
Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ի՞նչ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Որքա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե որքա՞ն ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
Ո՞վ այդպես գրավեց քո ուշադրությունը:
Ցո՛ւյց տուր տեսնեմ , թե ո՞վ այդպես գրավեց քո ուշադրությունը:
Ինչքա՞ն ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե ինչքա՞ն ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:
Անխռով — խորոված
խոտոր — անխոտոր
երերուն — աներեր
տարակուսելի — անտարակույս
արտաքուստ -ներքուստ
անզարդ — զարդարուն
ամոթխած — անամոթ
աղմկոտ — անաղմուկ
արատավոր — անարատ
քաղցրահամ — անհամ
ընչատեր — անտեր
թեթևաբարո — ծանրաբարո
Լրացուցիչ աշխատանք
1.Առակները արևմտահայերենից դարձու արևելահայերեն։
2.Ընտիրի դրանցից մեկը և ձայնագրիր։
« ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ»
Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւանոցը:
Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու
կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան
Ուխտավոր աղվեսը
Մի օր Աղվեսը կասի Աքլորին. -Ի՜նչ գեղեցիկ ու անուշ կերգես, ով Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու անուշ ձայնդ լսեի։ Ափսոս, որ վաղը պիտի զրկվեմ քեզ լսելու հաճուքն. մեղավորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթամ։ Սիրունիկ Աքլոր, կ խնդրեմ ինձ հավանոց առաջնորդե, որպեսզի մեղքերիս համար թողութիուն խնդրեմ հավերեն։ Այս քաղցր խոսքերեն Աքլորի սիրտը փապկե և նա կասի. -գնանք, քեզ ցույց տամ հավանոցը։
Աղվեսը Աքլորի հետևից գնաց կ մտնի հավաբուն, կ խեղդի բոլոր հավերին ու կուտե նրան, հետո կուտէ Աքլորը նրան ասելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժվար պիտի լիներ Սուրբ Կարապետ սոված փորով ուխտի գնալը…
ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան
« Ագահ մարդը»
Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։
Առաջարկում եմ դիտել մուլտֆիլմը, որն առակին շատ նման է; Գրիր կարծիքդ։Հղումը ներքևում՝
Ագահ և աչքը ծակ մարդը, Ասծուց հետևյալն է խնդրում․
Տե՛ր Աստված այնպես արա, որ ինչին ձեռք տամ, ոսկի դառնա։
Աստվածը կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակը վերցնում է, որ հաց կտրի, սակաևն ոչ միայն դանակն է ոսկի դառնում նաև հացը։ Վախեցած գնում է ջուր խմելու, բաժակի հետ միասին ջուրն էլ է ոսկի դառնում։ Ինչի դիպչում է, ոսկի է դառնում։
Վա՜յ Աստված իմ, այս ի՞նչ փորձանք իմ գլխին բերեցիր, չեմ ուզում ոսկի, չեմ ուզում, միայն խնդրում եմ լավությունդ ետ վերցնես․․․։
Աստված ագահ մարդու աղաչանքին ու պաղատանքին չէր արձագանքում, և թողեց ոսկու մեջ թաղված, այնքան անօդի-ծարավ կմնա, որ այս մի քանի օրը, կմահանա․․։
« ՄՈՒԿԵՐՈՒ ԺՈՂՈՎԸ»
Անգամ մը մուկերը ժողովի կը հաւաքուին խորհելու, թէ ի՞նչ ընեն կատուին
յարձակումներէն զգուշանալու համար։
-Եկէ՛ք կատուին վիզէն զանգակ մը կախենք։ Կատուն երեւալուն պէս,
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցանք,- կ’ըսեն մուկերը։
Ուրիշ մուկ մըն ալ թէ՝Հրաշալի ըլլալու հրաշալի է, բայց թող մէջտեղ ելլէ ան, որ կրնայ զանգակը
տանիլ ու կատուին վիզէն կախել…
Բոլորը իրարու կը նային ու …քար լռութիւն կը տիրէ…
Մկների ժողովը
Մի անգամ մկների ժողովը հավաքվեցին խոսելու թե ինչ անեն կատվին հարձակումներըին զգուշանալու համար։
— Եկեք կատվի վզին Զանգակ կախեն։ կատուն երբ գա Զանգակ ձայն կտա մենք կլսենք ու կփախչենք — կասի մուկը։
— Ինչ հրաշալի բան ես ասում — Ասեցին մկները։
Ուրիշ մուկ մընալ թեհրաշալի իմանալու հրաշալի է բայց թող մեջտեղ ելք է ան որ կրնայ Զանգակ տանել ու կատուի վզին կախել բալորը իրար կնայեն ու քար լռություն կտիրի։
Оставьте комментарий