Մայրենի

Գարուն է գալիս»Ձմեռը հալվել, դարձել է առու, Դարձել է առու, դարձել է վտակ, Արաքսի հունով, նա գնում է հեռու, Գնում է լցվում է, ծովը անհատակ։ Հոգնած թևերը, քսելով ամպին, Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա, Արագիլն իջել, Արաքսի ափին՝ Հանգստանում է, մի ոտքի վրա։ Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս, Դռները բացեք, գարուն է գալիս… Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս, Գարուն է գալիս… Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում, Իրար են փարվում, հովերն արթնացած, Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում, Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։ Հողն է մայրության, հրճվանքից դողում, Թող որ հավիտյան, միշտ ազատ մնա, Թող որ ոչ մի ծիլ, չմնա հողում, Ոչ մի բույն հավքի, թափուր չմնա: Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս, Դռները բացեք, գարուն է գալիս… Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս, Գարուն է գալիս… Համո Սահյան « ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ» Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս, Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ, Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս, Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,― Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր, Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր, ― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,― ու բացին Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝ Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով, Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել, Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի, Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։ Հովհ. Շիրազ 1. Բանաստեղծությունը սովորե՛լ բերանացի։

Ի՞ նչ բանաստեղծություններ գիտեք գարնան վերաբերյալ։ ( Փորձե՛ ք ստեղծագործել) ։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы