Երեքշաբթի ( 31.01.2023)
Կարդում ենք Տերյան…
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նարից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին։
Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն։
Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տես –
Անհետ կորել, անցել է – չար մշուշի պես։
Ասորիքն է եղել մեր թշնամին –ահա
Դաշտ է տեղը հիմա, և չկա քար քարի վրա։
Ամրակուռ է մեր հոգին – դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ։
Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,-
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ – ամեն գիրք։
Գերված ենք մենք,–ոչ ստրուկ– գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ, վատի դեմ ազնիվ։
Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ։
Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար։
Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,
Արևի պես, երկիր իմ, կվառվես վառման։
Որպես փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր։
Արիացիր, սիրտ իմ, ել հավատով տոկուն,
Կանգնիր հպարտ, որպես լույս, լեռն է մեր կանգուն։
բանաստեղծությունները սովորում ենք անգիր ( բերանացի) ։
Оставить комментарий