Բացատրի´ր նշված «ձմեռային» դարձվածքների իմաստները.
Ա) կյանքի ձմեռ-ծերություն
Բ) անձյուն ձմեռ-անճարակ մարդ
Գ) անցյալ ձմռան ձյուն-նշանակություն
Դ) գլխին ձյուն գալ-Աղետի ենթարկվել
Այբբենական կարգի հակառակ հաջորդականությամբ թվարկի´ր այս տարի սովորածդ ամենակարևոր բառերը։
Գրի´ր, թե նշված թվականներից յուրաքանչյուրը ո՞ր ստեղծագործությունների վերնագրերում է քեզ հանդիպել:
Ա) երեք-《Երեք Խոզուկների》
Բ) տասներկու-《Տասներկու ամիս》
Գ) քառասուն-《Ալիբաբան և քառասուն ավազակները》
Դ) հազար-《հազար ու մի գիշեր》
Բացատրի´ր երեք դարձվածքների իմաստները և գտի´ր ավելորդ արտահայտությունը, որը չունի դարձվածային իմաստ:
Ա) կարապի երգ — վերջին երգ
Բ) ճնճղուկի սիրտ-վախկոտ
Գ) հավի խելք-խելքի պակասություն
Դ) ծիծեռնակի ձայն-սա ավելորդն է
Եթե հնարավոր լիներ, խաղալիքների փոխարեն ի՞նչ բառ-մաղթանքներով կզարդարեիր տոնածառը: Առողջություն, երկար տարիների կյանք, խաղաղություն, արդարություն, պտղաբերություն։
Ի՞նչ բառ-մաղթանքով կզարդարեիր տոնածառի գագաթը: Պայծառություն
Նշված բառերից տառեր օգտագործելով ու վերադասավորելով՝ հավաքի´ր այլ բառեր:
Եղջերվասահնակ, ցրտաշունչ, ձյունաճերմակ, խնդրանք, քաղցրավենիք, տարեմուտ:
Հասակ, հասկ, սանր, սար, ակ, կա, վար, վարս, սահնակ, վերջ շունչ, ցուրտ, նուշ, շուն, շաշ, շատ, տուն, աշուն, Շաց Ձյուն, ճերմակ, կամար, ակ, կա, աճ, ճանճ, խնդիր, քաղցր, վար, տար, մուտ, մուր
Փոխադրի՛ր արևմտահայերեն հատվածը արևելահայերեն:
Կաղանդ պապա,
Որքան կրնաս, շուտ եկուր,
Ալ չեմ վախնար, ես կը սիրեմ քեզ հիմա․
Դուն մի նայիր իմ բառերուս կցկտուր,
Դէմքիս գոյնին ու քայլերուս դողահար։ Ձմեռ պապի, որքան կկարողանաս, շուտ արի, էլ չեմ վախենա ես կսիրեմ քեզ հիմա, դու մի նայի իմ բառերին կցկտուր, դեմքիս գույնին ու քայլերիս դողահար։
Բացատրի´ր «մարդ» բառի հոմանիշների ծագումը, իմաստները;
Ա) մահկանացու-մահանալ
Բ) ադամորդի-մարդ
Գ) հողածին – հողից ծնված
Պատկերացրո´ւ՝ Ձմեռ պապը քեզ խնդրել է գրել իր ամանորա ուղերձի խոսքը՝ աշխարհի բոլոր մանուկներին ուղղված: ( Գրի´ր այդ ուղերձը՝ օգնիր նրան) ։
Բարև իմ սիրելի թոռնիկներ։ Ես ձեզ շատ եմ սիրում և կցանկանամ, որ իմ նման երկաաաար կյանք ունենաք և կարևորը երջանիկ։ Ես շատ երջանիկ եմ լինում, երբ տեսնում եմ, ոնց են ուրախանում երեխաները իրենց նվերները տեսնելուց։ Ես նաև շատ քաղցած եմ լինում, երբ բաժանում եմ երեխաներին նվերներ, որովհետև նրանք ինձ շատ համեղ ուտելիք են դնում և ոչ միայն պատահական այլ իմ սիրելի դա շատ համեղ գիշերային նախաչաշ է։
Оставьте комментарий