- Գտե՛ք հետևյալ թվերի բացարձակ արժեքները.
– 10, + 1, – 3, + 12, + 18, 0, – 19, – 100
- Եթե դրական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 9-ի,
ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը
- Իրար հավասա՞ր են արդյոք հակադիր թվերի բացարձակ
արժեքները։ Պատասխանը հիմնավորե՛ք
- Հաշվե՛ք.
ա) |– 6| + |4|, դ) |– 50| + |– 4|, է) |– 18| · |– 21|,
բ) |21| – |6|, ե) |31| + |27|, ը) |44| : |– 4|,
գ) |– 3| – |– 1|, զ) |15| · |– 12|, թ) |– 210| : |– 15|։ - Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի
մեծ է.
ա) – 7 և 11, գ) – 31 և – 50, ե) 0 և – 3,
բ) – 6 և – 5, դ) 9 և 8, զ) 17 և 0։
- Հաշվե՛ք |*| : 5 + 11 արտահայտության արժեքները` աստղանիշի
փոխարեն տեղադրելով հետևյալ թվերը.
0, – 15, – 45, 10, – 30
- Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու
դեպքում կստացվի հավասարություն.
ա) || = 5, գ) || = 0, ե) |*| – 1 = 2,
բ) |– *| = 1, դ) 2 · || = 4, զ) 3 + || = 6։
- Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների աճման
կարգով.
– 18, 0, 29, 3, – 4, – 17, – 5, 39։
Оставить комментарий