Բարև ձեզ: Ես Եվան եմ: Այսօր կպատմեմ ձեզ իմ լրացուցիչ կրթության մասին: Իմ լրացուցիչ կրթությունը լողն է: Այնտեղ ես և մայրիկս հաճախում ենք 11.04.2022 -ից: Մենք ջրի մեջ անում ենք տարբեր վարժություններ: Կարելի է նաև ուղղակի լողալ, եթե չես ուզում անես վարժությունները: Մարզումների օրերն են՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, իսկ կիրակի օրն առանց մարզումների, ուղղակի լող: Մենք մարզումները կատարում ենք երաժշտության տակ:
Այսքանը իմ լրացուցիչ կրթության մասին:
Оставьте комментарий