Բարև ձեզ ես Եվան եմ։ 10 տարեկան 11 կդառնամ Փետրվարի 15-ին։ Այս կիսամյակ ես շատ բաներ եմ սովորել Հայրենագիտության դասի ժամանակ։ Սեպտեմբերին մենք նոր գրքի մեջ էինք աշխատում։ Եվ մինչև այսօրը աշխատում ենք։ Անցել ենք հին դարերը, երբ դեռ երկիրը զարգացած չէր և երբ դեռ երկրն եր, լեզուններ չկային, մարդիկ շոր չունեին։ Բայց նրանք ամեն մի դաս շարունակ ավելի ու ավելի էին զարգանում ու արդեն կաին տարբեր ափսեներ ու սպասքներ։ Նաև անցել ենք Պոմպեի մասին, որը հրաբուխը ոչնչացրել է։ Հրաբուխից հետո տարբեր մասնագետներ հայտնաբերել են շատ գեղեցիկ նկարներ, որոնք մինչև օրս էլ պահպանվել են։ Նաև գտնվել են սպասքներ ու տարբեր կենդանիների մասեր։ Անցել ենք Արտաշեսների, Բագրատունիների և այլ թագավորների մասին։ Հիմա անցնում ենք պատերազմների մասին։ Այսինքն մեր թագավորների մասին, որոնք հիմա անմոռանալի հերոսներ են դարձել։ Օրինակ Տիգրան Մեծի մասին, Մենուայի և այլն։ Այս դասը մեզ սովորեցնում է, թե ինչ է եղել մ. թ. ա.։ Այսքանը այս առարկայի մասին հաջողություն։🇦🇲
Оставить комментарий