Որմնախորշ, շենքի պատի մեջ (ներքուստ կամ արտաքուստ) սարքված խորշ, քառանկյունի, բազմանիստ կամ կիսաշրջանաձև հատակագծով, կամարակապ կամ գմբեթարդ վերջավորությամբ։ Արտաքուստ որմնախորշերը կիրառվել են պատերի շարվածքի հոծ զանգվածը թեթևացնելու, շենքի ճակատները գեղազարդելու համար։ Հայ ճարտարապետության մեջ եռանկյունի հատակագծով արտաքին որմնախորշերը («հայկական խորշեր» անվանվող) հանդիպում են արդեն վաղ միջնադարում և լայն տարածում ստանում IX—XIV դարերում։ Շենքի ներսի որմնախորշերը օգտագործվել են որպես մկրտարան կամ սպասքապահարան (եկեղեցիներում), գրապահարան (գրատներում), տնտեսական նշանակության պահարաններ (բնակելի տներում)։ Որպես պահարան կիրառվում են նաև ժամանակակից ճարտարապետության մեջ։

Оставьте комментарий