Բոխի

ՀՀ-ում տարածված են բոխի սովորական կամ կովկասյան (C. caucasica) և Բ. արևելյան կամ ղաժի (C. orientalis)։ Առաջինը տարածված է գրեթե բոլոր մարգերում (բացառությամբ՝ Սևանի ավազանի և Վայոց ձորի մարզի), երկրորդը հիմնականում՝ ստորին անտառային գոտում։ Բունը հարթ է՝ մոխրագույն կեղևով, կովկասյան բոխու բարձրությունը 30-35 մ է, արևելյանինը՝ 5-18 մ։ Տերևներն էլիպսաձև են, կրկնակի ատամևաեզր, հերթադիր։ Ծաղիկները բաժանասեռ են՝ խմբված կատվիկներում։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը միաբուն, միակորիզ ընկուզիկ է։ Արևելյան բոխին ավելի չորադիմացկուն է, ջերմասեր, հողի նկատմամբ՝ քիչ պահանջկոտ։ Բ. ապրում է մինչև 200 տարի։

Բոխի Շուշիին (C. schuschaensis) սահմանափակ տարածությամբ Հանդիպում է միայն Սյունիքի մարզի ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում և նոսրանտառներում։ Շատ արժեքավոր է. ունի հոծ, ծանր բնափայտ։ Կեղևի ներսի կողմից ստանում են դեղին ներկ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Carpinus foliage.jpg


Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы