1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը:
Փոքրամարմին աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում:
Ձիավորները սրարշավ հասան մի կանչապատ դաշտավայր:
Անսպառ երջանկություն պատել էր պատանու սիրտը:
Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:
Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:
Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:
Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին, ստվերախիտ:
2. Դուրս գրել բոլոր ածականները:
Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:
3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:
Հնություն – հին, մեծություն — մեծ, լավություն — վատ, երջանկություն — երջանիկ,
հնչեղություն — հնչեղ, ագահություն — ագահ, ստորություն- ստոր, հաջողություն — հաջող,
լայնություն — լայն, երկարաություն — երկար:
Оставить комментарий