Երևանի մասին

Բարև ձեզ ես այսօր ձեզ կպատմեմ Երևան քաղաքի մասին: Երևանում կա Հրազդան գետը: Ամենակարճ փողոցը Երևանում Մելիք-Ադամյան փողոցն է, իսկ ամենաերկարը Արշակունյաց: Երևանի Եկեղեցիներն են Սուրբ Անանիա առաքյալի մատուռ (Երևան)

Սուրբ Աննա եկեղեցի (Երևան)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ավան)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նոր Նորք)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորք-Մարաշ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Քանաքեռ)

Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի (Երևան)

Գեթսեմանի մատուռ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Երևան)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի (Երևան)

Սուրբ Գևորգ եկեղեցի (Երևան):

Երևանի զբոսայգիները

Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն

Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն

ավելին

Թումանյանի անվան այգի

Թումանյանի անվան այգի

ավելին

Վահան Զատիկյանի անվան այգի

Վահան Զատիկյանի անվան այգի

Մատենադարանի մասին:

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Գտնվում է Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։

Երևանի թանգանները:

Հայաստանի պատմության պետական թանգարան

Հայաստանի պատմության պետական թանգարան

Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահ

Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամ

Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամ

Երևանի իմ սիրած վայրը դա Հանրապետության հրապարակն է

Հանրապետության հրապարակ, քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցը, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի․ այն նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին։ Հանրապետության հրապարակի հատակագիծը սեղանի և օվալի համադրություն է ՝ տեղադրված քաղաքի հյուսիս-հարավ առանցքով։ Նրա ծավալատարածված հորինվածքն ընդգրկում է վարչական շենքեր՝ Կառավարական տունը, Կառավարական 2-րդ տունը, Արհեստակցական միությունների շենքը, «Արմենիա» հյուրանոցը, թանգարանների շենքը ։ Համակառույցի գեղագիտական արտահայտչականությունը լրացնում է խոշոր ջրավազանն իր շատրվաններով, որը միաժամանակ մեղմացնում է հրապարակի միկրոկլիման։ Բոլոր շենքերը կառուցված են և երեսպատված սպիտակ և վարդագույն երանգների ֆելզիտային տուֆով։ Կառավարական տունը հրապարակի առաջին կառույցն է, ավելի ուշ կառուցված Կառավարական 2-րդ տունը և հրապարակի հարավարևմտյան շենքերը ճարտարապետական ձևերի բնույթով, ընդհանուր բարձրությամբ, ուրվագծով, ծավալային շեշտերով, ճակատային քայլքի չափով ներդաշնակ են նրան, որով և պայմանավորված է Հանրապետության հրապարակի հորինվածքային և ոճային միասնությունը։ Հանրապետության հրապարակը հայ ճարտարապետության լավագույն անսամբլներից է։ 1971 թվականին Հանրապետության հրապարակի կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի։ Կառույցների մեծ մասի շինարարությունն ավարտին է հասցվել մինչև 1950 թվականը, իսկ վերջին շենքի՝ Ազգային պատկերասրահի կառուցումն ավարտվել է 1977 թվականին։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы