Categories
Մայրենի

Վահան Տերյան

Վահան Տերյան

Ընթերցում ենք Վահան Տերյանի մի ստեղծագործության մասին, որ կապված է հայկական հայտնի առասպելի հետ:

«Չեմ դավաճանի իմ Նվարդին»: Մի տրիոլետի պատմություն

Կատարել ներքևում գրված առաջադրանքները, տեղադրել բլոգում:

Գտնել տրիոլետի երկու` ակնհայտ ու թաքնված գաղափարները: Ակնհայտ֊Հայերեն է մտածում

Թաքնված֊համարում է Ռուսերեն ստեղծագործելը դավաճանություն։

Բացատրել, թե Նվարդն ու Շամիրամը տրիոլետում ինչեր են խորհրդանշում: Թշնամիներ

Իրեն ո՞ւմ հետ է համեմատում Տերյանը, ինչո՞ւ:Համեմատում է Արա Գեղեցիկի հետ, որովհետև, եթե Արան ընտրեր Նվարդին կդավաճան էր իր երկիրը։ Նույնպես Տերյանը, եթե ստեղծագործեր Ռուսերեն կդավաճաներ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ։

Ի՞նչ է տրիոլետը: Փորձի՛ ր ինքդ գրել տրիոլետ։ Տրիոլետը դա 8 տողից բաղկացած ստեղծագործությունը, որի առաջին և վերջին 2 տողերը համնկնում են։

Շրշում են իմ շուրջը, շրշում
Շորեր ու շորեր կանացի.
Անցնում են մայթով փողոցի—
Շրշում են իմ շուրջը, շրշում։
Լսում եմ գարնան մի շրշյուն,
Կարծես թե անտառ գնացի—
Իսկ շուրջս շրշում են, շրշում
Շորեր ու շորեր կանացի…

Categories
Մայրենի

Մայրենի

1.Հոլովի՛ր պայուսակ, մայր, գարուն բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)

պայուսակ

մայր

գարուն

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)

պայուսակի

մայրիկի

գարնան

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)

պայուսակին

մայրիկին

գարնան

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)

պայուսակից

մայրիկից

գարնանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)

պայուսակով

մայրիկով

գարնանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

սեղանում

Առանձնացրո՛ւ նախադասությունները, կետադրի՛ր։ Վերլուծի՛ր ստացված առակը։

Advertisements

REPORT THIS AD

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթություններ էին ասում:  Որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային այդ ձկներից մեկն ասաց,  որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց,  որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի, երրորդն ավելացրեց միակ միջոցը անընդհատ կրկնելն է ՝  ռամ-ռամ-ռամ    միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:  Հոգնելով տարբեր ուսմունքներից   ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու և այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան:  Նա ասաց ձուկ-պրպտողին.

-Հիմարի՛կ, օվկիանոսը,  որը դու փնտրում ես  քո շուրջն է, դու էլ ես էլ օվկիանոսի մի մաս ենք չնայած, որ չես նկատում դա այն քո մեջ է,  քո շուրջ  և դու նրա սիրելի մասնիկն ես…

Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժողք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ,չտես, չկամ,չարիք

անարվեստ, անդուռ, անսիրտ, անահ, անմահ, դժգոհ, դժբախտ, դժկամ, ապարդյուն, ապաշնորհ, տգեղ, չտես, չկամ

4․Թարգմանի՛ր Օշոյի առակը։ Ներկայացրո՛ւ կարծիքդ առակի մեջ արտահայտված գաղափարի մասին:

ОБ УМЕНИИ БЫТЬ БЛАГОДАРНЫМ

На полке стоял маленький глиняный кувшинчик для воды. В углу комнаты на кровати лежал больной, томимый жаждой. «Пить! Пить!..» — поминутно просил он. Но он был совсем один, и некому было помочь ему. Мольба больного была так жалобна, что кувшинчик не выдержал. Сострадание переполняло его. Прилагая невероятные усилия, он подкатился к постели больного, остановившись возле самой его руки. Больной открыл глаза, и взгляд его упал на кувшинчик. Собрав все свои силы, человек взял кувшинчик и прижал его к горячим от жара губам. И только теперь он понял, что кувшин пуст! Собрав последние силы, больной швырнул кувшинчик об стену. Тот разлетелся на бесполезные куски глины.

Помните о благодарности — никогда не превращайте в куски глины тех, кто стремится вам помочь, даже если их попытки тщетны․

Պահարանի վրա կանգնած էր փոքրիկ կավից պատրաստվախ կուժ ջրի համար: Սենյակի ծայրում մահճակալի վրա պառկած էր հիվանդը՝ որը ծարավ էր Խմել, Խմել-ամեն րոպե խնդրում էր նա: Բայց նա շատ մենակ էր և ոչ մեկ չէր կարող օգնել նրան: Հիվանդի աղաչանքը այնքան խղճալի էր, որ կուժը չդիմացավ: Կարեկցանքը վարարել էր նրան: Պատրաստելով անհավանական ուժեր նա գլորվեց հիվանդի մահճակալին, կանգնելով նրա ձեռքի մոտ: Հիվանդը բացեց աչքերը և նրա հայացքը ընկավ կժի վրա: Հավաքելով ամբողջ ուժերը, մարդը վերձրեց կուժը և մոտեցրեց դա իր տաք շուրթերին: Եվ նոր նա իմացավ, որ կուժը դատարկ է: Հավաքելով վերջին ուժերը հիվանդը գցեց կուժը պաի վրա: Այն փշրվեց՝ դառնալով կավի անպետք կտորներ։

Categories
Մայրենի

Մայրենի

Հարցեր և առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր։

Սեգ-հպարտ

2.Դուրս գրիր ուղղական և սեռական հոլովներով դրված գոյականները

Սեռական-Արարատի, վարկյանի, կայծակների, սերունդների

Ուղղական-Ծեր, դար, անհուն, լույս, հիմա, պահ, դու, սեգ

Ընթերցանություն՝

Ստեփան Զորյան «Փորձանք»

Հարցեր և առաջադրանքներ

1.Գտիր անծանոթ բառեր և բառարանի օգնությամբ բացատրիր

Անծանոթ բառեր չկան

2.Բացատրիր հետևյալ նախադասությունները

ա) եթե բանը գլխից չասես, թարս դուրս կգա։

Եթե իմստը սկզբից չասես, սխալ կլինի:

բ) Եթե չնկատի,վայն եկել է իրեն տարել։

Եթե չնկատի, իր համար վատ կլինի:

գ) Գտիր այն հատվածները, որոնց մեջ երգիծանք կա։

դ) Ի՞ նչպիսի կերպար է Պետրոս աղան։

Բարի, փնթփնթան, միամիտ, դժգոհ

Categories
Մայրենի

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Ընթերցաե՛ լ ՝ Վիլյամ Սարոյանի ՝ « Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»

Հարցեր և առաջադրանքներ

1.Դուրս գրե՛ք անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։

Անծանոթ բառեր չկաին

2.Ընտրե՛ք ձեզ դուր եկած փոքրիկ հատվածը պատմվածքում և դուրս գրեք գոյականները։

Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում»։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի»։

Որդի, Առաք, թաղամաս, վարսավիրանոց, հյրը, բեղերն, տունն, Խոսրով, սափրիչ, տղան:

3..Բնութագրե՛լ ՝ Արամի կերպարը

Արամը միամիտ էր, հետաքրքրասեր էր, զարմցող էր

4.ա) մեղադրիր, բ) արդարացրու ,գ) բնութագրիր՝ Մուրադին,

Ես կմեղադրեմ Մուրադին, որովհետև նա առանց ըիրոջը հարցնելու գողացել էր ձին միայն զվարճության համար:

Լրացուցիչ առաջադրանքներ

1.Տրված բառերը խմբավորիր ըստ խոսքի մասերի։

Հող,սղոց,բուժակ,փայտ,պտուտակ,վիրավոր,բուժել,բժիշկ,մաքուր,սրսկել,հարթ,կանաչ,զգուշորեն,կարգին,համառորեն,գարնանային,փայլուն։

Գոյական-Հող, սղոց, բուժակ, փայտ, պտուտակ, բժիշկ

Ածական-Վիրավոր, մաքուր, հարթ, կանաչ,զգուշորեր, կարգին

Բայ-Բուժել, սրսկել

2.Կետերի փոխարեն գրիր ուն կամ յուն ածանցը։

ա ) Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ։

բ) Դողդոջուն ձայնը մատնեց , որ վախենում է։

գ) Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյունն ու բողոքը։

դ) Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում։

Categories
Մայրենի

Մայրենի

Ո՞ր բառի բացատրությունն է սխալ նշված։ Գտի՛ր բառը և բառարանից օգտվելով նշի՛ր այդ բառի բացատրությունը։

Հովար-գլխարկի առաջամասը

Մղոն-ճանապարհի երկարության չափման միավոր

Երդիկ-տանիքի կենտրոնում բացված անցք

Գգվել-սիրով և քնքշությամբ գրկել

Կարկամել-շատախոսել

Կարկամել

Քեզ ծանոթ բանաստեղծության տողերը խառնվել են, փորձի՛ր առանձնացնել և գրել հեղինակի անունը։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Դարձվածքների բառարանից օգտվելով գտի՛ր տրված դարձվածքների բացատրությունը։ 

Գլուխ տալ-բարևել

Մատը մատին չտալ-ուշադիր լինել

Գլուխը կորցնել-շփոթվել

Թիկունքին կանգնել-մեկի հովանավորը լինել

Լեզու թափել-աղաչել

Աչքը ջուր կտրել-կարոտով սպասել

Գտի՛ր տրված արևմտահայերեն բառերի հոմանիշները։

Յարմար-հարմար, համակ-լիովին, ճարտար-վարժ, հիանալի ձախաւեր-անշորհք

8 Նշվածներից ո՞ր ածանցն է միանալով աշուն արմատին, նոր բառ կազմում։

Ային, ական, ություն, ավոր, եղեն, ավետ, անոց, ավոր։

Ային

Եթե բառերը ճիշտ առանձնացնես և կետադրես, թաքնված առածները կկարդաս։

Ձմեռվափուշըամառվանուշնէ։ Արգելվածպտուղըմիշտքաղցրէլինում։ Հագուստինորնէլավընկերոջհինը։ Եսաղադուաղաբամերաղուննովաղա։

Ձմեռվա փուշը ամառվա նուշն է։ Արգելված պտուղը միշտ քաղցր էլ ինում։ Հագուստի նորն է լավ ընկերոջ հինը։ Ես աղա դուաղա բա մեր աղունն ով աղա։

Categories
Մայրենի

Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսների ամփոփում

Սեպտեմբեր

Չիպոլինոյի արկածները

Հովհաննես Թումանյանի ժանրեր

Թնկաբերդի առումը

Պաղպաղակե աշխարհ

Անցած նյութերից կազմված հարցաշար

Հայրենիք և Հայրենասիրություն

Հոմանիշ, հականիշ, համանուն, հարանուն

Իմ ստեղծած խաղալիքը

Գոյական անուն

Ածական անուն

Կոմիտասյան օրեր

Դարձվածքներ

Ուրբաթ օր ընթերցանություն

Հոկտեմբեր

Ուղղագրություն և ուղղախոսություն

Մայրենի լեզվի մասին

Ուսուցչի դերը մեր կյանքում

Իմ ամենանվիրական երազանքը

Կարքախոսը իմ կյանքում

Աֆորիզմներ

Ըստ ինձ թերի և թույլ կողմերը

Իմ ամենասիրելի կենդանին

Իմ Երևանը

Բառի ուղիղ և փոխաբերական իմաստ

Աշուն

Ծույլի հանգստյան օրը

Անդաստան

Categories
Մայրենի

Աշնան վերլուծություն

Աշուն

Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
Սրտակտուր հեկեկանք։


Միգում շողաց մի ցուրտ լույս.
Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց…


Անուժ ցավի ցուրտ կապար…
Մահացողի տխուր կյանք.
Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք…

Դալուկ֊Դժգույն, գույնը գցած, գունատ:

Հեկեկանք֊լաց, սուգ, ողբ,

Categories
Մայրենի

ԱՆԴԱՍՏԱՆ

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան

կայլակի-կհոսի

թող ըլլա-թող լինի

ցորյանի-ցորենի

աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ

Առաջադրանքներ

1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Ակոս-Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը:

կոչնակ-Եկեղեցի հրավիրող կոչնազանգ

գյուղակ-Փոքրիկ գյուղ

բերրիություն-Բերրի լինելը

ցող-Բարակ մանր անձրև

արածանին-տալ խաբխբել

օրհներգություն-Օրհներգը որպես գրականության և արվեստի ժանր

գերանդի-Երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար

ամբար-Զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան

բերկրություն-Նույնն Է՝ Բերկրանք

հորդել-Հորդությամբ հոսել, հորդանալ, վարարել

2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։  ոչ արյուններ, քրտինք հոսին:
Լայն երակին մեջ ակոսին: Արյուններ թող չհոսեն, քրտինքը թող հոսի ծառի փոսի մեջ: Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա

3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում: Ինքը ուզում է, որ խաղաղություն ըլլա, բերրիություն, առատություն և պտղաբերում։

4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր): Ես ոչինչ չէի փոխի, որովհետև Հայրենիքը նկարագրող բոլոր հատկանիշները կան։

5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ։ Ես ընտրել եմ 《խաղաղություն թող ըլլա》-ն, որովհետև, եթե լինի խաղաղություն, կլինի և՛ բերրիություն, և՛ առատություն և մնացած բոլոր ամեն ինչը։

Categories
Մայրենի

Մայրենի

Ծույլի հանգստյան օրը

Մի ծույլ մարդ կար: Ողջ օրը անց էր կացնում թաղտին պարկած: Այս անբանը մի օր երազում տեսավ, որ ինքը դաշտում, քրտինքի մեջ կորած, աշխատում է: Առավոտյան արթնացավ թե չէ, կանչեց կնոջն ու պատվիրեց.

-Ինձ այլևս ծույլ չասես: Ողջ գիշեր աշխատել եմ:

Ասաց ու իրենից գոհ՝ պառկեց:

Հենց այդ ժամանակ պատուհանի մոտով անցնող հարևանը մի կտոր գաթա դրեց լուսամուտի գոքին ու ասաց.

-Տեղիցդ վե՛ր կաց, մոտեցի՛ր լուսամուտին: Քեզ համար այնտեղ գաթա եմ դրել:

-Ի՜նչ ես ասում, ես այսօր տեղիցս չեմ շարժվելու, քանի որ ողչ գիշեր աշխատել եմ: Այսօր իմ հանգստյան օրն է:

2.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Հորդահոս֊բառախոս, սառնորակ֊վատնորակ, անուշահամ֊քաղցրահամ, կենսագիր֊նամակագիր, զբոսանավ֊սուզանավ, կարմրազգեստ֊դեղնազգեստ, գայլաձուկ֊շնաձուկ:
3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բառեր:
Բարձրախոս֊բարձրաբերձ, դեղնակտուց֊դեղնավուն, ջրաղաց֊ջրափոս, աշխարհամարտ֊աշհարագետ, ծովածոց֊ծովափնյա, լեռնագնաց֊լեռնային, սրբավայր֊սրբություն:

Categories
Մայրենի

Աշուն

Աշունը շատ գեղեցիկ տարվա եղանակ է ես այն շատ եմ սիրում, որովհետև ոչ շոգ է, ոչ ցուրտ։ Նաև Աշնանը Իմ մայրիկի, եղբոր, մորաքրոջ և դասընկերուհուս ծննդյան օրն է։ Իսկ այստեղ պատկերված են շատ գեղեցիկ աշնան նկարներ։

Ես աշունը սիրում եմ նրա գեղեցկության համար և քնքշության այն չափից ավելի գեղեցիկ է ոչ միայն, երբ արև է այլ նաև, երբ անձրև է

Աշնանը, երբ արև է կարելի է գնալ զբոսնելու ընտանիքի հետ և ոչ միայն ընտանիքի։ Արդեն հոկտեմբերն է, բայց բավականին ցուրտ է դրա համար պետք է զբոսնել կամ առավոտը կամ սեպտեմբերին այդ ժամանակ շատ մեղմ եղանակ է։