Կատարում ենք նախորդ շաբաթվա առաջադրանքների ամփոփում։ ( Շաբաթվա ամփոփում) ։ ( Հրապարակում բլոգում) ։
Այս շաբաթը ևս նվիրում ենք սիրելի բանաստեղծ՝ Վահան Տերյանին։
« ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…
1908
«ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ» — Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։
1.Սովորիր բանաստեղծությունը։
2.Գտիր բառակապակցությունները։ Տխուր անտառ, նոր սեր, նոր կյանք, պայծառ աչքեր
3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված բառերը և անծանոթ բառերը։ Ժպտում են նորից անտառ ու ձորակ, Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով, Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
4.Փորձի՛ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյանի մասին և ներկայացնել վեց-յոթ նախադասությամբ։
Վահան Տերյանի նախնին համարվում է թոքատցի Ղազարոսը, որն ամուսնացած է եղել էրզրումցի Վարդուհու հետ և եղել է Էրզրումի (Կարինի) Կարճնկոց գյուղի քահանան[2]։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից և 1929 թվականի սեպտեմբերի 14-ին Ադրիանապոլսի հաշտության պայմանագրի կնքումից հետո՝ 1930 թվականի մայիս-հունիս ամիսներին Վահան Տերյանի նախնիները ևս գաղթել են և բնակություն հաստատել Ջավախքի Դիլիսկա գյուղում, իսկ Էրզրումում մնացած մյուս Տեր-Գրիգորյանները, ըստ Արամ Տեր-Գրիգորյանի, կոտորվել են թուրքերի կողմից․ «Մեր ցեղի անունը եղել է «Նալբանդենք», որովհետև այդ ընտանիքի մի քանի եղբայրները եղել են արհեստավոր-նալբանդներ և միաժամանակ հայտնի անասնաբույժներ Էրզրումի դաշտում։