Categories
Երաժշտություն

Զատկածեսի երգեր

Յալալի, տերն հարություն է առել,
Յալալի, հավը կարմիր է ածել,
Յալալի, Պողոսն երազ է տեսել,
Յալալի, Պողոս, երազդ ի բարի,
Յալալի, շնորհավոր Ձեր Զատիկ,
Յալալի, Ձեր Զատիկն ու մեր Զատիկ։

Յալալի, ախպերս ուր է, ուր է,
Յալալի, պառկել բաղչան ի քուն է,
Յալալի, նըխշուն բարձը գլխուն է,
Յալալի, ջուր վերևոք անցել է,
Յալալի, նըխշուն բարձը թրջել է,
Յալալի, ախպորս քնից հանել է,
Յալալի, ախպեր, ելի էդ քնից,
Յալալի, գինի խմի էս գավից,
Յալալի, գինին անապակ խմի:
Յալալի․․․

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,
Բարակ հովը կըշընկշընկա
կըռալեն անու՜շ, անու՜շ,

Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,
Տաղ կըկարդա քարեն կաքավ
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Ճաշիկ, դու պաղի,

Սարակ դու քաղի:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Զատկե զատիկ է,

Նավակատիկ է:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Զատկե զատիկ է,

Չամչե հատիկ է:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Զատկի ձուն ներկի,

Դրկիցին տվի:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Զնկլիկ

Զնկլիկ, օրոճ եմ շարե,

Զնկլիկ, գոտիս եմ կարե,

Զնկլիկ, պատը ծագեցին,

Զնկլիկ, հարսին հանեցին:

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

Հարսին հանին քողերով,

Զնկլիկ, կարմիր սոլերով,

Զնկլիկ, նախշուն թաթերով,

Զնկլիկ, դեղին մոմերով:

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

Հավարն հասավ վերին թաղ,

Հարսնառն էկավ փախեփախ,

Հարսին առան ու տարան,

Տարան հարի Ապարան:

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

Categories
Երաժշտություն Uncategorized

Սել(սայլ)

Հայաստանի բրոնզեդարյան հնավայրերից (Լճաշեն, Ներքին Գետաշեն և այլն) հայտնաբերվել են ինչպես երկանիվ, այնպես էլ քառանիվ սայլեր ու դրանց առանձին մասեր։ Նախնական սայլերի անիվները պատրաստել են հոծ տախտակից (սկավառակաձև) և ամրացրել սռնուն (պտտվել է շարժական սռնու հետ միասին)։ Թեթև և դյուրաշարժ դարձնելու համար հետագայում պատրաստել են ճաղավոր անիվներ, որոնք պտտվել են անշարժ սռնու շուրջ։ Փայտյա անիվը ամրացնելու համար եզրերը պատել են կաշվով, հետագայում՝ մետաղյա օղերով։

Ըստ բեռան ծանրության և ճանապարհի դժվարության՝ սայլը քաշել են մեկից մի քանի զույգ լծկաններ (եզ, գոմեշ, ձի, էշ և այլն)։ Շարժիչավոր փոխադրամիջոցների համընդհանուր տարածումից հետո սայլը գրեթե դուրս է մղվել գործածությունից։

 «Կռունկ, հոպ տուր ու թռի»

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ սազիս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Categories
Երաժշտություն

Ապրիլ ամսվա երաժշտական ծրագիր

Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ թոն է.
Գամ դըռնեն անցնեմ՝
Հոգյակըս հոն է:

Երկինքըն ամպել է,
Գետինը թաց է.
Յարըս քնել է,
Երեսը բաց է: 

Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ երակ.
Սըրտիս մեջ լըցավ,
Մի բուռ կըրակ: 

Երկինքըն ամպել է,
Գետին շաղերով.
Ես քեզ սիրել եմ,
Անուշ խաղերով: 

Երկինքըն ամպել է,
Գետինը մութ է.
Ես քեզ ուզել եմ,
Թող ասեն՝ սուտ է: 

Շորո՜ր դու, շեկլի՛կ յար.
Տեսնեմ՝ դու ումն ես.
Իրավ եմ ասում՝
Դու իմ սըրտումն ես:

Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս,
Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս:

Արի աղբեր կար անենք
Չար թշնամուն քար անենք:

Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս,
Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս:

Բացվելա մեր կարմիր վարդ
Մեր ցավերին ճար անենք:


Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս,
Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս:

Արի արի յար արի
Սարեն ձորեն վար արի
Սիրտս կուլա արյուն ծով
Արի մինուճար արի

Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս,
Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս:

Հեյ իմ նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:


Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:


Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,


Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.


Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,


Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Categories
Երաժշտություն

Մեր ձայնագրման օրը

Ես առավոտյան արթնացա ժամը ութին, հագնվեցի, լվացվեցի և գնացի դպրոց: Դպրոցից մենք երթուղայինով գնացինք Մայր դպրոց, որտեղ կար ձայնագրման ստուդիա: Ձայնագրման ստուդիայում հանդիպեցինք ընկեր Մարիամին, ընկեր Աննային և ընկեր Կային: Շվի էին նվագում ընկեր Աննան և մեր դասարանցի Ավետը: Մենք ձայնագրում էինք Կոմիտասի Թեշիկ  և Յարո ջան երգերը:

Categories
Երաժշտություն

Կոմիտասի մասին պատմող իմ տեսանյութը

Categories
Երաժշտություն

Կոմիտասի մասին պատմող իմ տեսանյութը