Categories
Բնագիտություն

Բնագիտություն

Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:

Նկարում պատկերված պարանը, ցանցաճոճը, արտաքին ազդեցությունների շնորհիվ փոխում են իրենց ձևն ու չափերը, այսինքն` դեֆորմացվում են:Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը: Այդ ուժն անվանում են առաձգականության ուժ:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
Երբ ծանրոցը դնում ենք հենարաններ ունեցող տախտակի վրա, տախտակը ճկվում է։ Նրա մեջ առաջացած առաձգականության ուժը բեռի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր և հավասարակշռում է ծանրոցի կշիռը։ Բեռը հեռացնելուց հետո տախտակը վերականգնում է իր ձևը, հետևաբար նրա դեֆորմացիան առաձգական է: 

Ուժը՝ որպես ֆիզիկական մեծություն, կարող է ունենալ տարբեր արժեքներ։ Ուժի մեծությունը որոշում են ուժը չափող սարքով՝ ուժաչափով։ Կախված նրանից, թե որքան է սեղմվել կամ երկարել ուժաչափի զսպանակը, մենք եզրակացնում ենք նրա վրա ազդող ուժի մեծության մասին:

Ուժաչափերի գործողության հիմքում ընկած է հավասար ուժերի ազդեցությամբ զսպանակի՝ միևնույն չափով երկարելու կամ սեղմվելու հատկությունը։

Պարզագույն ուժաչափը կազմված է տախտակին մի ծայրով ամրացված զսպանակից, որի մյուս ծայրը ազատ է և վերջանում է հորիզոնական ցուցիչով։ Զսպանակին ամրացված սլաքը ցույց է տալիս չափվող ուժի մեծությունը:
Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):
Ուժի միավոր է նաև կիլոնյուտոնը(կՆ):
1կՆ=1000Ն:

Առանձգականության ուժ՝ տեսանյութ:

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերի

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ: Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը:
  2. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն: Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:
  3. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում: Ն և Կն
Categories
Բնագիտություն

Մեխանիկական շարժում,արագություն և Մարմինների փոխազդեցությունը:Ուժ թեմանները:

Սովորել՝ Մեխանիկական շարժում,արագություն և Մարմինների փոխազդեցությունը:Ուժ թեմանները:Պատասխանել հարցերի

Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Տեղափոխվելով մի տեղից մյուսը՝ մարմինները փոխում են իրենց դիրքը շրջապատի
մարմինների նկատմամբ։ Այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։

Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

Գետում լողաող ձուկը իր դիրքը փոխում է ափի նկատմամբ:

Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:

Մարմինները կարող են շարժվել արագ կամ դանդաղ, հավասարաչափ կամ անհավասարաչափ,
ուղղագիծ կամ կոր գծով:

Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Մարմնի շարժման արագությունը բնութագրվում է միավոր ժամանակում նրա անցած ճանապարհով: Այն չափվում է մ/վ-ով և կ/ժ-ով:

Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:

Փոխազդեցության արդյունքում

Ի՞նչ է բնութագրում ուժը:

Հաճախ նշում են փոխազդող մարմիններից միայն մեկը և ասում, որ այդ մարմնի վրա ուժ է ազդում։ Այդ ուժի ազդեցության արդյունքում էլ փոխվում են մարմնի շարժման արագությունը և ուղղությունը։

Ի՞նչ տառով են նշանակում ուժը:

F

Categories
Բնագիտություն

Ամփոփիչ աշխատանք

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։ Դա, երբ նյութը չի փոխվում։ Ապակու կոտրվելը, Սառույցի հալվելը, ջրի գոլորշումը, եղյամի արաջացումը։
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։ Դա, երբ նյութը փոխվում է։ Փայտի այրվելը
  3. Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։ Էլեկտրական, լուսային, ձայնային, մագնիսային
  4. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։ Փայտի այրվելը։
  5. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ: Գույն է փոխվում չափը և այլն․
  6. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։ Փայտի այրվելը
  7. Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։ Ոչ
  8. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։ Տաքացնելիս քայքայվում է կրաքարը ինչի արդյունքում ստացվում է չհանգած կիր և ածխաթթու գազ։
  9. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։ Ածխածին-թթվածին-ածխաթթու գազ
  10. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։ Ուղեկցվում է ջերմության և լույսի ամջատումով։
  11. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։ Երբ այրում են գազը, փայտը և այլն․
  12. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։ Կրակմարիչով
  13. Ի՞նչ է վառելանյութը։ Քարածուխ, գազ, բենզին
  14. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ: Երբ ինչ-որ նյութ միանում է թթվածնին։
  15. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
  16. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ: Նրանք շատ վնասակար են կենդանիների համար։
  17. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը: Որովհետև դրանց միջոցով կարելի է ստանալ, նոր պետքական իրեր։
Categories
Բնագիտություն

Բնագիտական հարցեր

https://forms.gle/8uvd98JEKrGaxzv28

Categories
Բնագիտություն

Սերմահավաք

Ես Եվան եմ և այսօր ձեզ կպատմեմ սերմահավաքի մասին։ Ես և իմ դասարանը գնացել էինք սերմահավաքի Տիկին Շողիկի մոտ։ Նա մեզ տարբեր սերմեր տվեց նաև շատ օգտակար բույսի սերմ։ Ես իմ դասընկերներով և դասընկերուհիններով հավաքեցինք շատ գեղեցիկ բույսերի սերմեր, որպեսզի տնկենք մեր բակում և նրանք աճեն։ Տիկին Շողիկը նաև մեզ բացատրեց, թե, ոնց է պետք ճիշը տնկել և խնամել բույսերը։ Դա շատ հետաքրքիր էր։ Մենք շաբաթը մեկ անգամ գնում ենք սերմահավաքի և տարբեր բան էր ենք սովորում բույսերի մասին։ Ես գիտեմ, որ սերմահավաքը անում են աշնանը, որովհետև աշնանը բույսերը չորանում են և սերմերը ավելի հեշտ է հավաք էլ։ Այսքանը սերմահավաքի մասին հաջողություն👋

Categories
Բնագիտություն

Բնագիտություն

Պատասխանել հարցերին

Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցած ռեակցիաները օքսիդացման ռեակցյաներ են: Դրանց հետևանքով առաջացած նյութերին անվանում են օքսիդներ

Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցած ռեակցիաները օքսիդացման ռեակցյաներ են:

Ի՞նչ կիրառություն ունեն ձեզ ծանոթ օքսիդները:

Ավազից և չհանգած կրից ստանում են շինանյութեր, ալյումի օքսիդը կավի բաղադրության հիմնական նյութն է, երկաթի օքսիդից ստանում են երկաթ:

Categories
Բնագիտություն

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները

Սովորել` Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները



Պատասխանել հարցերին

Ի՞նչ է վառելանյութը։

Վերոհիշյալ հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն կոչվում են վառելանյութեր։

Բնապահպանակ տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են ավելի առավել նախընտրելի։

Առավել նախընտրելի են գազային վառելիքները։

Հիմնականում ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման արդյունքում։ Մոխիր։

Categories
Բնագիտություն

Քայքայման և միացման րեակցիաներ

Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։

Այն ռեակցյաները որոնց ընթացքում որևէ բարդ նյութ քայքայվում է առաջացնելով տարբեր նյութեր որոնք կարող են լինել պարզ կամ բարդ:

Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։

Միացման ժամանակ երկու և ավել նյութեր միանում են և ստացվում է մեկ այլ նյութ:

Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։

Քայքայման:

Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։

ա) C+O2 =CO2 բ)CH4=H2+C

գ)H2+S=H2S դ) FeS=Fe+S

Categories
Բնագիտություն

Քիմիական րեակցիաներ։ Դրանց ընթանալու պայմանները

1. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։

Լուցկու այրվելը, կաթվի թթվելը, նեխած ձվի հոտը և այլ:

2. Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա:

Այո:

3. Նյութերին ի՞նչ կարևոր պայման է պետք միմյամց հետ փոխազդելու համար։

Հպումը:

Categories
Բնագիտություն

Նյութուրի փոխակերպումը

Պատասխանել հարցերին

1. Ինչպիսի՞ երևույթ է մոմի այրվելը։

Մոմի այրվելը քիմիական երևույթ է:

2. Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։

սառույց հալվի և դառնա հեղուկ վիճակ ջուրը միևնույն է չի փոխվի:

3. Արևի լուսավորելը,գիշերային երկնքում աստղերի առկայծումը ,կայծակի բռնկումներով երկնքի լուսավորվելը ,այսպիսի երևույթները ի՞նչպես են անվանում։

Այս երևույթները անվանում են լուսային երևույթներ: