Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
Բառարան
կայլակի-կհոսի
թող ըլլա-թող լինի
ցորյանի-ցորենի
աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ
Առաջադրանքներ
1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․
Ակոս-Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը:
կոչնակ-Եկեղեցի հրավիրող կոչնազանգ
գյուղակ-Փոքրիկ գյուղ
բերրիություն-Բերրի լինելը
ցող-Բարակ մանր անձրև
արածանին-տալ խաբխբել
օրհներգություն-Օրհներգը որպես գրականության և արվեստի ժանր
գերանդի-Երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար
ամբար-Զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան
բերկրություն-Նույնն Է՝ Բերկրանք
հորդել-Հորդությամբ հոսել, հորդանալ, վարարել
2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։ ոչ արյուններ, քրտինք հոսին:
Լայն երակին մեջ ակոսին: Արյուններ թող չհոսեն, քրտինքը թող հոսի ծառի փոսի մեջ: Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա
3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում: Ինքը ուզում է, որ խաղաղություն ըլլա, բերրիություն, առատություն և պտղաբերում։
4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր): Ես ոչինչ չէի փոխի, որովհետև Հայրենիքը նկարագրող բոլոր հատկանիշները կան։
5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ։ Ես ընտրել եմ 《խաղաղություն թող ըլլա》-ն, որովհետև, եթե լինի խաղաղություն, կլինի և՛ բերրիություն, և՛ առատություն և մնացած բոլոր ամեն ինչը։