Categories
Մայրենի

Կոմիտասյան օրեր

Ինչ գիտենք հայ ազգի սոխաք Կոմիտասի մասին։

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869, Քյոթահիա – հոկտեմբերի 22, 1935[1][2][3] կամ հոկտեմբերի 21, 1935[4], Փարիզ, Ֆրանսիա[1]), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։

Աշուն օր


Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

ԱՐԵՎ, ԱՐԵՎ, ԵԿ, ԵԿ

Արև, արև, ե՛կ, ե՛կ, զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք, արևին ճամփա բացեք:

Թողեք նա գա մեզ մոտ, նրա լույսին ենք կարոտ,

Կարմիր արև, եկ, եկ, զիզի քարին վեր եկ:            

Արև հաղթեց ամպերին՝ շողքը գցեց սարերին,

Զիզի քարը տես, տես, պսպղում է ոսկու պէս:   

Ես սիրում եմ այս երգը, որովհետև այն ես շատ փոքր տարիքից լսում եմ։

Մենք ամփոփեցինք ածականների և գոյականների անունները խաղի տեսքով

Categories
Մայրենի

Ածական անուն

Ածականները ցույց են տալիս ինչպիսություն և որպեզսություն։ Ածակնները լինում են՝ որակական և հարաբերական։ Հարաբերական ածականները ունենում են համեմատության աստիճաններ։ Դրական֊լավ, գեղեցիկ

բաղդադական֊ավելի լավ, ավելի գեղեցիկ

գերադրական֊ամենալավ։ Ամենագեղեցիկ

Ածական անուն֊Քաջ, գեղեցիկ, չքեղ

Մեր զինվորները շատ քաջ են, որ մեր համար պաշտպանում են մեր հայրենիքը։

Ես իմ բլոգը փորձում եմ գեղեցկացնել, որովհետև այն իմ համար շատ շքեղ չէ։

Categories
Պատմություն

Պատմություն