Պատասխանել հետևյալ հարցերին.
•Ի՞նչ է պատմությունը
Պատմությունը դա նույն հայրենագիտությունն է բայց ավելի խորացված։
•Ի՞նչ է տալիս մարդուն պատմության ուսումնասիրությունը
Պատմությունը տալիս է մեզ մեր հայրենիքը հարգել, սիրել
•Ի՞նչ եղանակներով է մարդն ուսումնասիրում պատմություն
Այն կարող ենք լսել, կարդալ և նկարներով ուսումնասիրել պատմությունը և քարտեզով։
• Ի՞նչ ենք ակնկալում ուսումնասիրել «Պատմություն» առարկայի շրջանակում
Պատմության առարկայի ժամանակ մենք անցնում ենք մեր անցյալը և ոչ միայն մեր։
• Ի՞նչ պատմական վայրերում եք եղել, ինչու՞ է այդ վայրը համարվում պատմական նշանակության։
Ես եղել եմ Վրաստանում որը մեր հարևան է։
Գրել կարծիք/վերլուծություն հայտնի մարդկանց հետևյալ ձևակերպումների մասին
•Աշխարհի պատմությունը մեծ մարդկանց կենսագրությունն է։ Թոմաս Կարլայլ
Պատմությունը աշխարհահռչակ մարդկանց արարքների մասին է պատմում
Պատմությունը ժամանակի վկան է, ճշմարտության լույսը, հիշողության կյանքը, կյանքի ուսուցիչը, հնության ավետաբերը։ Մարկ Տուլիուս Ցիցերոն
Նայելով պատմությանը, կարծես հայելու մեջ, ես փորձում եմ փոխել իմ սեփական կյանքը դեպի լավը: Պլուտարքոս
Պատմությունից մենք փորձ ենք քաղում, փորձի հիման վրա ձևավորվում է մեր գործնական մտքի ամենակարևոր մասը: Յոհան Գոթֆրիդ Հերդեր
Պատմությունը մեր գործերի գանձարանն է, անցյալի վկան, ներկայի օրինակ ու դաս, ապագայի նախազգուշացում։ Միգել դե Սերվանտես Սաավեդրա
Ցանկացած ազգի պատմության մեջ կան բազմաթիվ էջեր, որոնք հիանալի կլիներ, եթե դրանք ճշմարիտ լինեին: Դենիս Դիդրո
Կարդալով և ուսումնասիրելով հայտնի մարդկանց մտքերը ես հասկացա, որ պետք է լավ սովորել և ուսումնասիրել պատմությունը։ Այն մեր մշակույթի մասնիկն է մեր արմատների վկան և այդ գիտելիքները մեզ թույլ կտան ապագայում խուսափել սխալներից։