Մենք Արևմտյան դպրոցի հետ ժամը 11։45 գնացինք ճամբորդության։ Ամսի 12_ին շատ լավ էր և զվարթ։ Գնացինք Եղիշե Չարենցի(Եղիշե Սողոմոնյան) տուն֊թանգարանը շատ_ շատ հետաքրքիր էր, ամենահետաքրքիրը վերևի հարկում էր, այնտեղ նրա տունն էր, որտեղ կար նրա աշխատասենյակը, ննջարանը և հյուրասենյակը։ Հետո մենք գնացինք մի տեղ նստեցինք, ընդմիջեցինք և պաղպաղակ կերանք։ Նաև գնացինք Մանկական երկաթուղի, նստեցինք գնացքը, բայց այն այդ օրը չէր աշխատում, դրա համար ուղղակի նստեցինք և երգեցինք տարբեր երգեր։ Այսքանը😊
Day: May 11, 2022
Categories
Բնագիտություն
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում: Խլուրդ, անձրևաորդեր, սողուններ։
Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը: Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է: Բույսերի մնացորդ։
Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ:
Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում: Առաջին շերտը բաց է քան վերևինը։
Ի՞նչ են պարարտանյութերը: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:
Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը: Երբ անձրևները սակավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են: