Ջունգարական գերմանամուկ կամ ջունգարիկ, տարածված ընտանի կենդանի՝ կրծողների կարգից։ Դասվում է Համստերների ենթաընտանիքի մեջ։ Բնության մեջ այս արագավազ կենդանիները հանդիպում են Արևմտյան Սիբիրի[2], Միջին և Կենտրոնական Ասիայի, Հյուսիս-արևելյան Ղազախստանի կիսաանապատային տարածքներում[3][4]։ Հանդիպում են ջունգարական գերմանամկան 19 տեսակ[3]։ Երկար ժամանակ Քեմբելի գերմանամուկը համարվել է ջունգարական գերմանամկան ենթատեսակ։ Վերջերս հաստատվեց տեսակի անկախ լինելը ջունգարիկից։
Այս կրծող կենդանին, որին կենդանաբանները հաճախ անվանում են ջունգարիկ, ունեն 5 սմ հասակ[5] և 45 գրամ քաշ։
Վայրի բնության մեջ ջունգարական գերմանամկները բնակվում են իրենց որջում և ձմեռային քուն չեն մտնում[2][6]։
Ջունգարական գերմանամկները մենակյաց կենդանիներ են և, ի տարբերություն առնետների, չեն ապրում խմբերով։ Նրանք հաճախ թույլ չեն տալիս այլ գերմանամկան մուտքն իրենց տարածք։ Նրանք սիրում են տիրապետող դիրք գրավել իրենց տարածքում՝ լինի դա բնության մեջ, թե տնային պայմաններում։ Նրանք արդեն 2-3 ամսական հասակում կարող են բազմանալ[7]։
Categories