Categories
Մաթեմատիկա

Մաթեմատիկական հարցեր

1. Գտեք զույգ թվերը։

0,3,5,6,9,26,43,59,71,88,92,103։

2. Ավտոմեքենայի ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ։

3. Գտնել օրինաչափությունը և շարունակել հաջորդականությունը․

1,1,2,3,5,8,13,21

4. Քառակուսու պարագիծը հավասար է 160 սմ գտեք մակերեսը

5. Նշեք ճիշտ պատասխանը։

10 × 10 – 64 + 35 =

ա) 4

բ) 2

գ) 1

դ) 5

6. Տեղափոխեք մեկ փայտ, որպեսզի ստացվի հավասարություն։

6+4=13

7. Այս հավասարությունը արդյո՞ք ճիշտ է։

2 + 2 × 2 = 8

8. Գտեք այն թիվը, որի

4/7 28 է

9. Գտեք 45-ի բազմապատիկները։

10. Գտեք 24- ի և 72-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

11. Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:

12. Երկու եղբայր ծնվել են նույն տարվա նույն օրը, սակայն երկվորյակներ չեն: Ինչպե՞ս բացատրել:

13. Երկու եղբայր ծնվել են նույն տարվա նույն օրը, սակայն երկվորյակներ չեն: Ինչպե՞ս բացատրել:

14. Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:

15. Եթե  Անահիտը գնի 3 տուփ թխվածքաբլիթ, ապա նրա մոտ  կմնա 200 դրամ, իսկ եթե նա ուզենա գնել 5 տուփ թխվածքաբլիթ, ապա նրան պետք կլինի ևս 1000 դրամ։ Որքա՞ն դրամ ունի Անահիտը։

16. Լուծեք

17. Փիղը հինգ անգամ ծանր է գայլից: Գայլը ուտում է հինգ անգամ քիչ փղից: Փիղը օրեկան ուտում է այնքան, ինչքան կշռում է գայլը`40կգ: Որքան է փղի քաշը:

18. Երեխան օրեկան պետք է ճաշեր միանգամից արթնանալուց հետո և 3 ժամը մեկ, իսկ քներ ժամը 9-ին: Այսօր նա արթնացավ ժամը 12:00-ին: Քանի անգամ նա ճաշեց այսօր:

19. Մեքենան գնում էր Երևան-Գյումրի ճանապարհով: Ճանապարհի արագության արգելափակումը 70կմ/ժ-ն է: Մեքենան խախտում է արգելափակված արագությունը և տուգանվում 30.000դր-ով: Յուրաքանչյուր 1կմ ավել խախտում անելու համար տուգանում են 1000դր-ով: Քանի կմ/ժամ է եղել այդ պահին մեքենայի արագությունը:

20. Գաթա պատրաստելու համար Մանեին հարկավոր էր 2կգ ալյուր և 1 ձու: Մեկ գաթան հերիքում էր միայն 5 հոգուն: Մանեին հյուր են գալիս 45 հոգի: Քանի կգ ալյուր է և ձու է հարկավոր Մանեին պատրաստելու իր գաթան:

By eva-miqayelyan/mskh.em

Բարև ձեզ, ես Եվան եմ։ Ես 10 տարեկան եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում: Ես սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ, նկարչությամբ, հեծանվավարությամբ, մարմնամարզությամբ, ինչպես նաև սիրում եմ պարել և երգել: Սիրում եմ մայրիկիս, հայրիկիս և եղբորս: Կարծում եմ ձեզ իմ բլոգը դուր կգա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s