Categories
Uncategorized

Տերյանական բառարան

Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1. Քնքշաբույր – քնքուշ

2. Խոսուն – ասող

3. Մենություն – մենակ

4. Զուգել – զարդարել

5. Հեղեղ – Անձրևից կամ ձնհալից գոյացած վարար ջրի արագ ու կատաղի հոսանք, ջրհեղեղ:

6. Հրեղեն – կրակ

Listen to Голос 001.m4a by Եվա Միքայելյան on #SoundCloud
https://soundcloud.app.goo.gl/1HGZL

By eva-miqayelyan/mskh.em

Բարև ձեզ, ես Եվան եմ։ Ես 10 տարեկան եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում: Ես սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ, նկարչությամբ, հեծանվավարությամբ, մարմնամարզությամբ, ինչպես նաև սիրում եմ պարել և երգել: Սիրում եմ մայրիկիս, հայրիկիս և եղբորս: Կարծում եմ ձեզ իմ բլոգը դուր կգա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s