Categories
Մայրենի Uncategorized

Գրադարանում

Վիլյամ Սարոյան:

 

(մաս երկրորդ)

 

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

 

 

 

 

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:

Կարծում եմ մեր ուսուցչուհին է:

  1. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:

Հիշողությունը խոսքը մտքը զարգացնելու:

  1. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:

Իհարկե կարևոր է: Եթե կարդալ շատ գրքեր կդառնաք շատ-շատ խելացի ու

բանիմաց:

  1. Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ:

Կառլսոն, Չիպոլինոի արկածները, Գրիմ եղբայրների հեքիաթները, բոլոր Հովհանես Թումանյանի հեքիաթները, Էլլի անունով շան արկածները և այլն:

  1. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:

https://evamiqayelyan.school.blog/2020/04/17/իմ-կարդացած-գրքերի-ցանկը/

Ո՞ր երեք գրքերը կառաջարկես,

 

 

By eva-miqayelyan/mskh.em

Բարև ձեզ, ես Եվան եմ։ Ես 10 տարեկան եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում: Ես սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ, նկարչությամբ, հեծանվավարությամբ, մարմնամարզությամբ, ինչպես նաև սիրում եմ պարել և երգել: Սիրում եմ մայրիկիս, հայրիկիս և եղբորս: Կարծում եմ ձեզ իմ բլոգը դուր կգա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s