Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա
Ջանի Ռոդարի
Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, ու հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի, որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ, ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:
Հարցեր և առաջադրանքներ։
-
Տեքստից դու՛րս բեր անծանոթ բառերը և բացատրությունը գրիր օնլայն
բառարանի միջոցով։
պարեկ – Փոքրիկ զինված ջոկատ՝ խումբ (զինվորական ստորաբաժանման կամ միլիցիայի
անդորրագիր – (գրասենյակային) Սահմանված ձևով պաշտոնական ստացագիր:
-
Դու՛րս գրիր կարմիրով նշած բառերը և կազմիր դրանց հոգնակին։
Երկրում – երկրներում
Բան – բաններ
Պուրակ – պուրակներ
Բաջկոն – բաջկոններ
Վարդ – վարդեր
Մատը – մատերը
Քաղաքի – քաղաքների
Անդորրագիր – անդորրագիրներ
Թուրը – թուրերը
Տորթ – տորթեր
Տուգանք – տուգանքներ
Ապտակ – ապտակներ
-
Տեքստից դուրս բեր ի՞նչ հարցին պատասխանող 7 բառ, դրանց ավելացրու հատկանիշ(ինչպիսի՞) ցույց տվող բառ և կազմիր նախադասություն, օրինակ՝
վարդ-կարմիր վարդ
Կարմիր վարդերի փունջն իսկական անակնկալ էր։
Տորթ – գեղեցիկ տորթ
Գեղեցիկ տորթը շատ համեղ է:
Վարդ – բուրավետ վարդ
Սա շատ բուրավետ վարդ է:
Թուր – մոխրագույն թուր
Խանութուն Արային դուր եկավ այս մոխրագույն թուրը:
Երկիր – պայծառ երկիր
Այսր շատ պայծառ երկիր է:
Այտ – կարմիր այտ
Մարիամի մոտ կամիր այտերեն
Պուրակ – մեծ պուրակ
Մեր բակում կա մեծ պուրակ:
Բաջկոն – կապույտ բաջկոն
Իմ եղբայրի մոտ կա կապույտ բաջկոն:
-
Ի՞նչ կլիներ, եթե մեր երկրում էլ բոլոր սուր բաները վերանային։
Ամեն ինչը միապաղաղ կլիներ:
-
Ինչպիսինն էր պարեկը։
Բարի, քաղաքակիրթ:
-
Ինչու՞ Ջովանին զարմացավ։
Ջովանին զարմացավ, որ վարդերը չեն ծակում նրանք պարզապես ձեռքդ մի քիչ
խուտուտ են տալիս:
-
Գրի՛ր փոքրիկ նամակ Ջավանիին։
Բարև Ջովանի: Ես կարդացել եմ քո պատմությունը և իմացել եմ, որ դու հայտնվել ես մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկա: Դե շատ ափսոս, որ դու պոկեցիր այդ վարդը ու ստիպված լքեցիր այդ երկիրը: