Categories
Uncategorized
В словах перемешались буквы. Поставьте буквы на свои места и снова получите слово.
Весенняя одежда
1. КРУТКА куртка
2. АШПКА
шапка.
3. САПГОИ сапоги.
4. ПЕРЧТАКИ
5. ШАФР
Перчатки.
Шарф.
6. БОТНИКИ ботинки.
7. ЗОНИТК зонтик.
8. ПАЛЩ
9. ТУФИЛ
10. ЮКАБ
Плащ.
Туфли.
Юбка.
Categories
Uncategorized
Кто? Что?
Мальчик, девочка, кот, школа, карандаш, торт,
корова, учитель, книга, картина, стол,
кот, дедушка, стул, дверь, часы,
слон, тигр. телефон, шкаф, шарф.

 

Мальчик, девочка, школа, карандаш, торт, телефон, кот, корова, книга, картина, учитель, стол, стул, дверь, дедушка, часы, шкаф, шарф, слон, тигр.

 

Напишите слова так, чтобы получились предложения:

  1. меня, У, игрушки, есть, новые. У меня есть новые игрушки.

 

  1. У, красивая, тебя, есть, кукла? У тебя есть красивая кукла?

___________________________________________________________

 

  1. меня, синяя, У, ручка, есть. У меня есть синяя ручка.

_____________________________________________________________

  1. тебя, есть, маленькая, кошка, У? У тебя есть маленькая кошка.

 

  1. У, хороший, меня, есть, друг. У меня есть хороший друг.

 

 

Categories
Uncategorized

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Բարև ձե՛զ:Ես այսօր կներկայացնեմ, թե մենք որտեղ էինք գնացել: Ես ու իմ դասընկերները գնացել էինք մարտի տասնմեկին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Մեզ առաջին հարկում պատմեցին Թումանյանի մասին, օրինա’կ, որ նա ծնվել է 1869թ Դսեղ գյուղում, նա մասնագիտությամբ բանաստեղծ է, կրթությունը ստացել է Ներսիսեան դպրոցում ու նա ունի տաս երեխա: Երկրորդ հարկում նրա տունը տեսանք: Նա ուներ վեց սենյակ, Մեկը հիշում եմ, որ մի աղջկաններ, նա ուներ վարդագույն սենյակ, մեկինը կնոջն եր, որը սպիտակ գույնին էր: Մենք նաև տեսանք նրա գրադարանը: Ու նա ուներ իր սենյակը որտեղ գրում էր գրքեր և գրել էր հրաման որտեղ գրած էր չծխել և գիրք չխնդրել: Հետո մենք իջանք ներքև և դիտեցինք Անբան Հուռու ներկայացումը ակնոցներով: Այդ ներկայացման վերջում եկավ բզեզը ու արագ մոտիկանալով տեսախցիկին վախեցրեց մեզ:

Categories
Uncategorized

Չարի վերջը

Չարի վերջը          

Հովհաննես Թումանյան

 

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փչակ,
Փչակում մի բուն,

Բնում երեք ձագ,
Ու վրեն Կըկուն։
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թռչե՜ք, գնաք,
Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Ախ դու Կկու, հիմա՛ր Կկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղկես ինձ մոտ։

Ձգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
— Վա՜յ, չկտրես,

Աստված սիրես,
Էս մինն ահա
Տար քեզ ծառա,
Միայն թե էդպես
Մի ջնջիլ մեզ

Բնով–տեղով,
Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
— Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,

Իմ լավ կուկու.
Ո՞ր սև սարում,
Ո՞ր անտառում,
Ո՞ր թփի տակ
Կորար մենակ…

Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
Իմ խեղճ կուկու…
Լաց էր լինում մարիկ Կկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
— Էս սարը իմն է,

Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։

Ախ դու Կկու, հիմար Կկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
— Երկու հատ ձագ, աղա Աղվես:
— Երկու հատ ձագ ցույց կտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,

Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լցնես ամբողջ կկուներո՞վ…
Ձգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,

Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
— Վա՜յ, չկտրես,
Աստված սիրես,
Էս էլ առ տար,

Ու թող դադար՝
Վերջինը գեթ
Մնա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:

— Վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ,
Ընչի՞ համար
Եկա ես սար,
Բուն շինեցի,
Ձագ հանեցի…

Աղվեսն եկավ,
Տարավ, կերավ,
Երկու, երկու,
Կուկու… կուկու…
Լաց էր լինում մարիկ Կկուն:

Էս միջոցին — ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում
էն կողմերով: Լսեց Կկվի լացի ձայնը:
— Էդպես տխուր ու զարհուրիկ
Ի՞նչ ես լալիս, Կկու քուրիկ:
— Ինչպես չլամ, ա՛ սանամեր.

Աղվեսն եկավ էն սրտամեռ,
Գլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներըս տարավ, կերավ:
— Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
Ինչպես իզուր խաբվել ես դու

Սուտ խոսքերից չար Աղվեսի:
Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
Ո՞վ է տըվել էն լրբին սար.
Սարն ամենքիս է հավասար…
Ո՞վ կթողնի վեր կենա նա

Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սրած կացնի,
Սրան-նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը—երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…

Սև գրողի էն տարածին
Ո՞վ է տվել սրած կացին:
Մին էլ որ գա ու սպառնա,
Մի՛ վախենա, քշի գնա:
Էսպես ասավ Ագռավն ու թռավ գընաց: Ահա կրկին

Աղվեսն եկավ:
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է…
Հազիվ էր ասել, Կկուն բնից գլուխը հանեց՝
— Սուտ ես ասում, դու խաբեբա,

Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,

Ձագուկներըս տըվել եմ քեզ…
Կորի՛, գընա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել.
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կտրես:

— Ո՞վ ասավ քեզ:
— Ագռավն ասավ:
— Ագռա՞վը, լա՜վ:
Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց, հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց՝ իրավ սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:
Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
— Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜,
Աղվես աղա…

— Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՜նց թե Կկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սրած…
Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
— Վա՜յ, քեզ մեղա,

Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քրքըի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտդ կուզի,
Բայց մի վերջին խոսքս լսի:

Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի՞ համար էն ահագին

Գանձը կորչի հողի տակին:
Արի գնանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
Թե չլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…

— Գնա՛նք, ասավ Աղվեսը: Թե կլինի, շատ լավ,
թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
Գնացին:
Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում
պառկած էր գյուղացու շունը: Աղվեսին տարավ, տարավ,

դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:
— Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը:
Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր
թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը
խեղդվելով սկսավ խռխռալ.

— Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
Զգույշ Աղվես,
Փորձանքի մեջ
Ընկնեմ էսպե՜ս…
Ա՜խ, անիրա՜վ

Դու սև Ագռավ…
— Ինչքան էլ որ լինիս զգույշ,
Չարի համար թե վաղ, թե ուշ,
Էդ է պահված, Աղվես աղա,
Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…

Պատասխանեց Ագռավն ու թռավ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քանի՞ հերոս կա հեքիաթում: Թվարկի՛ր նրանց անունները:

Շուն, կկու, երեք ձագեր, աղվես ու ագռավ:

  1. Գրի՛ր ընդգծված բառերի հականիշները կամ հոմանիշները:

Ուրախանալ-տխրել, հիմար-խելացի, փոքր-մեծ, անամոթ-շնորք,բերել-տանել, խնդրել-հրամայել, ներքև-վերև, թաքուն-ծածուկ, տխուր-թաղծոտ, վախենալ-սարսափ,ստուտ-ճիշտ,  բարկացած-զայրացած, հեռացավ-մոտեցավ, ահագին-քիչ, ագահ-ժլատ:

  1. Անծանոթ բառերը բացատրի՛ր, օգտվի՛ր առցանց բառարանից:
  2. Հեքիաթը կկվի անունից համառոտ պատմի՛ր:

Ես Կկուն եմ ես ապռում եմ մի փոքրիկ փչակում: Մի անգամ ինձ մոտեցավ մի աղվես ու ասաց, որ սա իր սարն է էլ չմոտենամ ու ասաց, որ քանի ձագ ունեմ ու հանկարծ վերձրեց մի ձագին ու տարավ:

  1. Նշի՛ր հեքիաթի ամենաուրախ հատվածը:

Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց, հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց՝ իրավ սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:

  1. Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը:
  2. Անունը տա սրած կացնի,
    Սրան-նրան սուտ վախեցնի,
    Ու մինն էսօր, մյուսը—երեկ,
    Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ

 

  1. Ինչպիսի՞ մայրիկ էր կկուն:

 

Նա միամիտ, բարի ու լավ:

  1. Ինչպիսի՞ն էր աղվեսը:

Նա խորամանկ, չար, վատ ու անխելք:

  1. Աղվեսին նամակ գրի՛ր:

Սիրելի՛ աղվես, ջան հասկացիր, որ այդպես չի կարելի վարվել հասկանում ես դու նրան խաբեցիր ու դու բոլորին ես խաբում, չի կարելի, այդպես մի արա, որ դու նրանց խաբում ես քո հետ դրա համար չեն ուզում ընկերանալ: Ես քեզ սա ասացի, որ դու հասկանաս, որ չի կարելի խաբել ասում եմ, որ դու ամաչես:

  1. Կկվի անունից շանը նամակ գրի՛ր և շնորհակալություն հայտնի՛ր նրան:

Իմ սիրելի շուն ջան շատ շնորհակալ եմ քեզ, որ դու փրկեցիր ինձ ու ես էլ հասկացա, որ պետք չի ամեն մեկին հավատալ: Ու դու դարձար իմ ամենալավ ընկերը:JJJ

 

  1. Նոր ավարտ հորինի՛ր հեքիաթի համար:

Հետո եկավ Կկուն ու ասաց շանը, որ պետք չի աղվեսին խեղդել ու նաև ասաց, որ գան ու իրար հետ բոլորով բարիշեն ու այլևս չ

Categories
Uncategorized

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:

Տղա – անհանգիստ, հետաքրքրասեր, շատ է սիրում մորը.

Մայրիկ – համբերադար, սիրող, բարի.

  1. Ի՞նչ երազանք ուներ տղան:

Երազում է ապրել շքեղ, մեծ տանը:

  1. Նկարագրի՛ր տղայի խրճիթը:

Նրա խրճիթը – գորշ, հին

  1. Նկարագրի՛ր քո տունը և տեղադրի՛ր բլոգումդ:

Իմ տունը – տաս սենյակ ունի, մեծ է, սպիտակ է, գեղեցիկ է, մեր ճաշակով է ու լուսավոր:

  1. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել:
  2. a
Categories
Uncategorized

Գնումներ

Categories
Uncategorized

Աքրոստիկոս

Նա իմ մայրիկն է անուշիկ

Ինձ նա սիրում է քնքուշիկ

Նրան պաշտում եմ ու համբուրում

Ամենալավն է աշխարհում:

Categories
Uncategorized

Հիգիենայի կանոններ

Categories
Uncategorized

Գարուն

գարուն

Categories
Uncategorized

Իմ մայրիկի մասին

Իմ մայրիկը շատ գեղեցիկ է, շատ-շատ խելացի է, երջանիկ է, ուրախ է ու աշխարհի ամենալավ մայրիկն է։ Նա ամենաշատը սիրում է ինձ, եղբորս, հայրիկիս և իր քույրիկներին։ Սիրում է մաքրություն և չի սիրում, երբ աղմուկ է։ Իմ մայրիկը սիրում է ուտել ամեն ինչ, հատկապես ծովամթերք։ Նա իմ մասին շատ-շատ լավ հոգ է տանում, նա ինձ ամեն ինչում օգնում է, ամեն ինչում իմ կողքին է, ինձ շատ-շատ-շատ սիրում է և շատ համեղ ուտեստներ է պատրաստում։